Էթամբուտոլ/իզոնիազիդ/ռիֆամպիցին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էթամբուտոլ/իզոնիազիդ/ռիֆամպիցին

Էթամբուտոլ/իզոնիազիդ/ռիֆամպիցին, նաև հայտնի է որպես էթամբուտոլ/իզոնիազիդ/ռիֆամպին, տուբերկուլոզի բուժման նպատակով կիրառվող դեղամիջոց[1]։ Այն էթամբուտոլի, իզոնիազիդի և ռիֆամպիցինի ֆիքսված դեղաչափի միավորված դեղամիջոց է[1]։ Օգտագործվում է առանձին կամ այլ հակատուբերկուլոզային դեղամիջոցների հետ միասին[1]։ Դեղն օգտագործվում է պերօրալ[1]։ Կողմնակի ազդեցությունները առանձին դեղամիջոցների կողմնակի ազդեցություններն են[1]։ Կիրառությունը նպատակահարմար չէ երեխաների դեպքում[1]։

Այն ԱՀԿ դեղերի ցուցակում է, որպես առողջապահական համակարգում անհրաժեշտ ամենաանվտանգ և արդյունավետ դեղամիջոցներից մեկը[2]։ Զարգացող երկրներում արժեքը 6.74$-ից 16.13$ է մեկ ամսվա բուժման համար[3]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 WHO Model Formulary 2008 (PDF). World Health Organization. 2009. էջ 142. ISBN 9789241547659. Արխիվացված (PDF) օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 8-ին.
  2. «WHO Model List of Essential Medicines (19th List)» (PDF). World Health Organization. April 2015. Արխիվացված (PDF) օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 8-ին.
  3. «Rifampicin + Isoniazid + Ethambutol». International Drug Price Indicator Guide. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 8-ին.