Էթամբուտոլ/իզոնիազիդ/պիրազինամիդ/ռիֆամպիցին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էթամբուտոլ/իզոնիազիդ/պիրազինամիդ/ռիֆամպիցին

Էթամբուտոլ/իզոնիազիդ/պիրազինամիդ/ռիֆամպիցին, նաև հայտնի է որպես էթամբուտոլ/իզոնիազիդ/պիրազինամիդ/ռիֆամպին, տուբերկուլոզի դեմ օգտագործվող դեղորայք[1]։ Այն էթամբուտոլի, իզոնիազիդի, պիրազինամիդի և ռիֆամպիցինի ֆիքսված դեղաչափերով կոմբինացված դեղամիջոց է[1]։ Oգտագործվում է առանձին կամ այլ հակատուբերկուլոզային դեղերի հետ միասին[1]։ Այն օգտագործվում է պերօրալ[1]։

Կողմնակի ազդեցությունները համապատասխանում են առանձին դեղերի կողմնակի ազդեցություններին[1]։ Համրության ռիսկը իջեցնելու համար կարող է օգտագործվել պիրիդօքսին[2]։ Լյարդի կամ երիկամի ծանր խնդիրներ ունեցող մարդկանց համար խորհուրդ չի տրվում օգտագործումը[3]։ Երեխաների դեպքում խորհուրդ չի տրվում օգտագործել[1]։ Հղիության դեպքում անվտանգությունը հայտնի չէ[3]։

Այն ԱՀԿ դեղերի ցանկում է որպես առողջապահական համակարգում անհրաժեշտ ամենաանվտանգ և արդյունավետ դեղամիջոցներից մեկը[4]։ 2015 թվականին Անգլիայում արժեքը 98.75₤ է արժեցել՝ 1 ամսվա օգտագործման դեպքում[2]։ Այն նաև վաճառվում է Որակտիվ և Ռիմսթար անվանումներով Անգլիայում[3]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 WHO Model Formulary 2008 (PDF). World Health Organization. 2009. էջ 142. ISBN 9789241547659. Արխիվացված (PDF) օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 8-ին.
  2. 2,0 2,1 British national formulary : BNF 69 (69 ed.). British Medical Association. 2015. էջ 403. ISBN 9780857111562.
  3. 3,0 3,1 3,2 «Rimstar Film-coated Tablet / Voractiv Film-coated Tablet - Summary of Product Characteristics (SPC) - (eMC)». www.medicines.org.uk. February 2016. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 18-ին.
  4. «WHO Model List of Essential Medicines (19th List)» (PDF). World Health Organization. April 2015. Արխիվացված (PDF) օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 8-ին.