Զաքարիա Ավանցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Զաքարիա Ավանցի
Ծնվել էանհայտ[1]
Վախճանվել էանհայտ[1]
Մասնագիտությունմանրանկարիչ

Զաքարիա Ավանցի, Զաքարիա Նկարող (ծն․ և մահ․ թթ․ անհտ․), հայ մանրանկարիչ։ Վասպուրականի մանրանկարչության դպրոցի վերջին ներկայացուցիչներից։ Ստեղծագործել է XVI դ․ վերջին և XVII դ․ սկզբին՝ Վասպուրականի Ավանց գյուղում։ Եղել է նաև գրիչ և կազմարար։ Մանրանկարչության արվեստը սովորել է նկարիչ Հակոբ Ջուղայեցու մոտ։ Ունեցել է մի շարք աշակերտներ։

Երևաևի Մեսրոպ Մաշտոցի անվ․ Մատենադարանում պահպանվում է Զաքարիա Ավանցու վեց ձեռագիր։ Նրա արվեստին բնորոշ են պատկերագրության տեղական հին ավանդույթների և նոր միտումների համադրումը, մոտիվների և ձևերի փոքր–ինչ ծանրաբեռնվածությունը։ Խիստ գունահարաբերումները և հատկապես հստակ ուրվագծերը նպաստել են ձեռագիր–գրքի պատկերազարդման դեկորատիվ համակարգին։ Զաքարիա Ավանցին հատուկ հետաքրքրություն է ցուցաբերել զարդի նկատմամբ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 673