Երրորդ Ռայխի քաղաքացիությունից զրկվածների առաջին ցանկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Երրորդ Ռայխի քաղաքացիությունից զրկվածների առաջին ցանկ, 33 անձանցից բաղկացած ցանկ, որոնք 1933 թվականին, նացիոնալ-սոցիալիստական կառավարության որոշմամբ, զրկվել են գերմանական քաղաքացիությունից և դարձել ապարտեիդ։ Այդ ցանկի կազման իրավական հիմքը դարձել է «Գերմանական քաղաքացիության տրամադրման մերժման և զրկման մասին» օրենքը, որն ընդունվել է 1933 թվականի հուլիսի 14-ին։

Բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս ցանկը, որը 1933 թվականի օգոստոսի 25-ին տպագրվել է «Deutscher Reichsanzeiger» թերթում, դարձել է նմանատիպ ցանկերից առաջինը։ Վերջին` 359-րդ ցուցակը հրապարակվել է 1945 թվականի ապրիլի 7-ին[1]։ Ընդհանուր առմամբ, նացիստական կառավարման ժամանակ գերմանական քաղաքացիությունից զրկվել է 39006 մարդ[1]։

Առաջին ցանկում ներառվել են նացիզմի ընդդիմադիր այնպիսի քաղաքական գործիչներ, ինչպիսիք են սոցիալ-դեմոկրատական քաղաքական գործիչ Ռուդոլֆ Բրեյտշեյդը, գրող Լիոն Ֆոյխտվանգերը, նախկին ռեյխսկանցլեր Ֆիլիպ Շեյդեմանը, հրատարակիչ Վիլլի Մյունցենբերգը, գրող և գերմանական թատերական քննադատների ղեկավար Ալֆրեդ Կերը, կոմունիստ Մաքս Գյոլցը, լրագրող և գրող Կուրտ Տուխոլսկին, գրող Հայնրիխ Մանը, մաթեմատիկոս Էմիլ Գումբելը, կոմունիստ և Ռեյխստագի պատգամավոր Վիլհելմ Պիկը, գրող և քաղաքական գործիչ Էրնստ Տոլլերը, կոմունիստ Կուրտ Գրոսմանը, «Արտակարգ լիազորությունների տրամադրման մասին» օրենքին դեմ հանդիսացող, Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Օտտո Վելսը, Բեռլինի փոխոստիկանապետ, Գեբելսի ընդդիմախոս և իրավական պետության պաշտպան Բերնգարդ վայսը, Պրուսիայի ներքին գործերի նախարար Ալբերտ Գրժեզինսկին և ուրիշներ։ Այս և հետագա ցանկերի մեծ մասը կազմել է Գերմանիայի այն ժամանակվա ինտելեկտուալ էլիտան։ Քաղաքացիությունից զրկվածների գույքը պետականացվել է, որի արդյունքում նրանց մեծ մասը չեն ունեցել ապրուստամիջոց։

Լոնդոնի գերմանական ակումբում փակցվել են ցուցակի բոլոր 33 անձանց նկարները՝ հետևյալ գրությամբ․ «Եթե մեզ հանդիպեք, ծեծե՛ք մեզ մինչև մահ»[2]։

Անվանացանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքացիությունից զրկվածների առաջին ցանկը։
Քաղաքացիությունից զրկվածների առաջին ցանկը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]