Երկարակեցություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երկրորդ աշխարհամարտի վետերան ամուսիններ

Երկարակեցություն, մարդու երկարատև կյանք, որը գերազանցում է կյանքի միջին տևողությունը։ Երկարակեցությունը ուսումնասիրող գիտությունը կոչվում է գերոնտոլոգիա։

Սարքավորումների երկարակեցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սարքավորումների աշխատունակությունը մինչև սահմանային վիճակը պահպանելու հատկություն։ Չնորոգվող սարքավորումների համար (լամպեր, ատամանիվներ և այլն) այդ վիճակը համընկնում է շարքից դուրս գալուն (փչանալուն), որոշ դեպքերում՝ խափանումների բարձր ինտենսիվության շրջանին (ավտոմատ սարքերում)։ Նորոգվող սարքավորումների սահմանային վիճակը որոշվում է մաշման նաև (նաև բարոյական) և հաճախակի խափանումների կամ նորոգման ծախսերի և ավելացման հետևանքով դրանց հետագա շահագործման անարդյունավետությամբ, անվտանգության պահանջների խախտմամբ (օրինակ, տրանսպորտում)։

Շենքերի և կառույցների երկարակեցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շենքերի և կառույցների ծառայության սահմանային ժամկետը, որի ընթացքում պահպանում են շահագործման պահանջվող հատկությունները։ Երկարակեցությունըլինում է բարոյական և ֆիզիկական։ Բարոյական երկարակեցությունը (բարոյական երկարակեցության ժամկետ) բնութագրվում է շենքերի և կառույցների ծառայության այն ժամկետով, որից հետո նրանք այլևս չեն բավարարում շահագործման փոփոխվող պայմաններին կամ տեխնոլոգիական պրոցեսների ռեժիմներինն։

Ֆիզիկական երկարակեցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Որոշվում է բեռնվածքների և ֆիզիկա-քիմիական գործոնների ազդեցության տակ հիմնական կրող կոնստրուցիաների և տարրերի մաշվելու տևողությամբ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 600