Եգիպտական գիշեր
Եգիպտական գիշեր կամ յոդային քիմիական ժամացույց, քիմիական ինքնակատալիզվող ռեակցիա է, երբ ռեակցիայի վերջնանյութերից մեկը զգալիորեն արագացնում է ռեակցիան[1]։ [2] Քիմիական կինետիկայի ցուցադրական փորձերից է։ Երկու անգույն լուծույթների միախառնումից մոտ 2 րոպե հետո ստացված լուծույթը կտրուկ դառնում է մուգ կապտասև։
Հայտնաբերել է շվեյցարացի քիմիկոս Հանս Հենրիխ Լանդոլտի կողմից 1886 թվականին։ Նա Բեռլինի ակադեմիայի անդամ էր[3]։
Ռեակցիայի հավասարումները[խմբագրել | խմբագրել կոդը]
H2O2 + 2I− + 2H+ = I2 + 2H2O
2S2O3− + I2 = S4O62− + 2I−
I2 +օսլա= մուգ կապտասև համալիր միացություն
Ելանյութեր[խմբագրել | խմբագրել կոդը]
1․ Նատրիումի թիոսուլֆատ(Na2S2O3) 2․ Կալիումի յոդիդ(KI) 3․ Ջրածնի պերօքսիդ (30%) (H2O2) 4․ Ծծմբական թթվի 1 Մ լուծույթ(H2SO4) 5․ Օսլա ((C6H10O5)n) 6․ Ջուր (H2O)
Անվտանգությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
Պետք է կրել պաշտպանիչ ակնոցներ և ձեռնոցներ։ Խուսափել ջրածնի պերօքսիդի և ծծմբական թթվի՝ մաշկի հետ շփումից[4]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ The Chlorate−Iodine Clock Reaction
- ↑ Kinetics of the Persulfate-iodide Clock Reaction(չաշխատող հղում)
- ↑ Landolt, H. Ber. Dtsch. Chem. Ges. 1886, 19, 1317–1365.
- ↑ «Egyptian Night». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 28-ին.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Hydrogen peroxide variation (անգլ.)
- Potassium iodate variation Արխիվացված 2009-11-14 Wayback Machine (անգլ.)
- Potassium iodate variation II (անգլ.)
- Sodium bisulfite variation with a high-speed camera (անգլ.)
- Egypt night reaction (անգլ.)