Դպրոցի բաժանումը եկեղեցուց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Դպրոցի բաժանումը եկեղեցուց, պետական միջոցառում, ըստ որի, կրոնական կազմակերպություններին արգելվում էր հանրակրթական դպրոցների բացումը և պահպանումը, դպրոցներում կրոնի դասավանդումը, կրոնական ծիսակատարությունները և այլն։ Իրագործվել էր սահմանադրությամբ կամ հատուկ օրենսդրական ակտով։

1918 թվականի հունվարի 23 (փետրվարի 5)-ի դեկրետով («եկեղեցին պետությունից, դպրոցը` եկեղեցուց բաժանելու մասին») ՌՍՖՍՀ ժողկոմսովետը եկեղեցին անջատեց պետությունից, իսկ դպրոցը՝ եկեղեցուց; Խորհրդային Հայաստանում դպրոցը պետականացվեց Հեղկոմի՝ 1920 թվականի դեկտեմբերի 17-ի դեկրետով, դպրոցներում կրոնական առարկաների դասավանդումն արգելվեց Լուս–ժողկոմատի դեկտեմբերի 31-ի հրամանով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 443