Jump to content

Դու արևն ես, ես՝ երեկոն, սիրելիս (հեռուստասերիալ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դու արևն ես, ես՝ երեկոն, սիրելիս
Tu Sooraj Main Saanjh Piyaji
Изображение логотипа
ԺանրԴրամա
ԵրկիրՀնդկաստան Հնդկաստան
ՌեժիսորՊուշկար Մահաբալ
Յագեշ Բհատի
Գլխավոր
դերերում
Ավինեշ Րեկհի
Րեա Շարմա
ՍցենարիստShashi Mittal?
Եթերաշրջանների քանակ1
Սերիաների քանակ162
Էկրաններին էհունիսի 1, 2018
ՀեռուստաալիքStar Plus
ԴիստրիբյուտորՍտար Ինդիա
ՆախորդDiya aur baati hum (ռուս՝ Свет твоей любви)
ԿարգավիճակԱվարտված
Պաշտոնական կայքէջ

Դու արևն ես, ես` երեկոն, սիրելիս՝ 2017 թ.-ի հնդկական Star Plus հեռուստաալիքով հեռարձակվող հեռուստասերիալ։ Սերիալի աստղերն են Ռեա Շարման և Ավինեշ Ռեկհին։ Սա Diya Aur Baati Hum (ռուս.՝ Свет твоей любви) հեռուստասերիալի շարունակությունն է։ Նիլու Վագհելան, Աշոկ Լաքանդեն և Կանիկա Մահեշվարին շարունակում են իրենց դերը այս հեռւստասերիալում։ 2017 թ.-ի հուլիսի 24-ից սկսել է ցուցադրվել 19:00-ին (IST- Indian Standard Time) (Հայաստանի ժամանակով 17:30), փոխարինելով Saath Nibhaana Saathiya հեռուստասերիալին։ Մինչ այդ ցուցադրվում էր (IST) 13:00-ին (Հայաստանի ժամանակով 11:30), սկսած 2017 թ.-ի ապրիլի 3-ից։

Սյուժե (դիպաշար)[խմբագրել | խմբագրել կոդը]

18-ամյա Կանակը ցանկանում է ստանալ իր տատիկի սերը, Կանակի տատիկը ատում է նրան, մեղադրելով իր տղայի և հարսի (Սուրաջի և Սանդհիայի) մահվան մեջ։ Մի օր Կանակը իմանում է, որ իր ծնողների հրուշակեղենի խանութն այլևս իր տատիկին չի պատկանում, իսկ այդ խանութը տատիկի համար ավելին էր, քան պարզապես խանութ. («Եթե այս խանութը այլևս չլինի, ընդունեք, որ ես մահացած եմ։ Այն պարզապես խանութ չէ, այն իմ տաճարն է, ես այնտեղ զգում եմ իմ Սուրաջի և Սանդհիայի ներկայությունը»)։ Այս ամենն իմանալով Կանակը գնում է Պուշկար քաղաք տատիկի երջանկության ետևից։ Այնտեղ նա ստիպողաբար ամուսնանում է Ումա Շանկարի հետ[1], իսկ հետո պարզում, որ «Հրուշակեղենի խանութ Կանակ»-ը պատկանում է Ումա Շանկարին։ Նա ամեն գնով պետք է ետ բերի իր տատիկի խանութը։

Դերասաններ և դերեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Դեր
Ռեա Շարմա Կանակ Րադհի (Կանակ Ումա Շանկար)
Ավինեշ Ռեկհի Ումա Շանկար
Նիլու Վագհելան Սանտոշ Առուն Րատհի
Մայանկ Արորա Վեդ Սուրաջ Րատհի
Կաբիր Կումար Վանշ Սուրաջ Րատհի
Աշոկ Լաքանդե Առուն Րատհի
Կանիկա Մահեշվարի Մինակշի / Մինա Վիկրամ Րատհի
Ռաջիվ Սինգհ Վիկրամ Րատհի
Շիտալ Պանդյա Րանի (Րանի Գոլու Րատհի)
Ուդեյ Նենե Գոլու Րատհի
Մազել Վյազ Սուման
Մադհուրա Նաիկ Պալոմի
Սվատի Կապուր Սառասվատի / Սառաս
Սադիյա Սիդիքուի Նանդա
Այուշ Անանդ Նանդայի տղան, Ումայի և Սարասի զարմիկը

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. '"Tu Sooraj Main Saanjh Piyaji written update April 25, 2017: Uma Shankar marries Kanak - Times of India". http://timesofindia.indiatimes.com/tv/news/hindi/tu-sooraj-main-saanjh-piyaji-written-update-april-25-2017-uma-shankar-marries-kanak/articleshow/58376428.cms The Times of India