Դուպլեքս պրոցես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Դուպլեքս պրոցես, մետալուրգիայում պողպատի արտադրության պրոցես, որը հաջորդաբար ընթանում է պողպատահալման երկու ագրեգատներում։ Երբեմն կիրսռվում է նաև թուջի հալման դուպլեքս պրոցես, որն սկսվում է թուջահալոցում և ավարտվում էլեկտրավառարանում։ Դուպլեքս պրոցեսը առաջին անգամ իրականացվել է 19-րդ դարի 2-րդ կեսին։ Նրա կիրառումը թույլ է տալիս առավել արդյունավետ օգտագործելու տարբեր ագրեգատների հնարավորությունները։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 461