Դունֆեն-25

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դյուֆեն-25
ՏեսակDF-25
Ենթատեսակmedium-range ballistic missile? և intermediate-range ballistic missile?
Ծառայության ընդունման տարի2005 թ
ԱրտադրողՉինաստանի Ժողովրդական Հանրապետություն

Դունֆեն-25 (հաճախ նշանակվում է ԴՖ-25 ) չինական երկաստիճան, արագ տեղակայման միջին հեռահարության պինդ վառելիքային բալիստիկ հրթիռ:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շահագործումը սկսվել է 1980-ական թվականներից՝ երկաստիճան Դունֆեն-31 հրթիռի հիման վրա, բայց 1996 թվականի վերջին տեղեկություն[1] հայտնվեց հրթիռների շահագործման դադարեցման մասին։ Այդ ժամանակ ենթադրյալ հեռահարությունը 1700 կմ էր, իսկ ոչ միջուկային մարտական լիցքը կշռում էր մոտ երկու տոննա։ Սակայն 2006 թվականի վերջին Դունֆեն-25-ի մասին տեղեկությունը, և նույնիսկ նրա լուսնկարները նորից հայտնվեցին չինական մասնագիտացված ֆորումներում[2]։ 2007 թ.-ի հուլիսին համացանցում հայտնվեց հրթիռի փորձարկման նկար, որի վրա հայտնաբերվեցին ֆոտոմոնտաժի նշաններ[2]։ Հենց այդ ժամանակ հայտարարություններ հայտնվեցին այն մասին, որ «նոր» հրթիռը ունի մինչև 3200 կմ հեռահարություն և կարող է կրել մինչև երեք միջուկային գլխիկներ[2]։ Այդպիսի խառնաշփոթը կասկածանքի տեղիք է տալիս, որ այդ հրթիռի մասին նոր տեղեկատվությունը որոշ չափով ապատեղեկացված է չինական հատուկ ծառայությունների կողմից, որոնք ցանկանում էին թաքցնել նոր ՕՏՐԿ-ի (ՕՏՀՀ՝ օպերատիվ-տակտիկական հրթիռային համալիր) շահագործման մասին տեղեկությունները[3]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]