Դուբլիկատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Դուբլիկատ, որևէ փաստաթղթի կրկնօրինակ (երկրորդ օրինակ), իսկականի հետ ունի հավասար իրավական ուժ և տրվում է բնագրի կորստի դեպքում։ Դուբլիկատը հիմնականում ծառայում է արդյունաբերական և առևտրական կազմակերպություններին, նրանց գործառնությունների ընդհատումը կանխելու համար։ Երկաթուղային, ծովային և օդային միջազգային փոխադրումների ժամանակ ապրանք ուղարկողին տրվում է դուբլիկատ որպես փոխադրվող բեռի ընդունման վերադիր (անդորրագրի ձևով)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 458