Դոսպեխ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Դոսպեխ», քիմիական պատրաստուկ, սնկասպան։ Ազդող նյութը՝ տեբուկոնազոլ։ Թողարկվում է 60 գ/լ խտությամբ կախույթի ձևով։ Կիրառվում է գարնանացան և աշնանացան ցորենի՝ քարամրիկ, փոշեմրիկ և այլն հիվանդությունները կանխելու համար՝ ախտահանումների ձևով։ Պատրաստուկի ծախսի չափաքանակը (լ/տ)՝ աշնանացան և գարնանացան ցորենի հիվանդությունների (քարամրիկ, փոշեմրիկ, հելմինթոսպորիոզ, ֆուզարիոզ) համար՝ 0,4, աշնանացան և գարնանացան գարու (քարամրիկ)՝ 0,4, (փոշեմրիկ, կեղծ փոշեմրիկ, ցանցանման բծավորություն)՝ 0,5, (հելմին թոսպորիոզ, ֆուզարիոզ)՝ 0,4–0,5: Սերմերն ախտահանում են ցանքից 7–14 օր առաջ։ Գործածվող հեղուկի ծախսը՝ 10 տ։ Մշակումների առավելագույն քանակը՝ 1 անգամ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։