Դիպլոկոկային վարակիչ հիվանդություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Դիպլոկոկային վարակիչ հիվանդություն, կենդանիների վարակիչ հիվանդություն, որի հարուցիչը Streptococcus pneumonia բացիլն է։ Մատղաշի դիպլոկոկային վարակիչ հիվանդության ընթանում է թոքաբորբի, արյան վարակման և հոդաբորբերի երևույթներով, սեռահասուն կենդանիներինը՝ հետ ծնային էն դոմետրիտի և կաթնագեղձի բորբոքումների ձևով։ Հիվանդանում են հորթերը, գառները, խոճկորները, մտրուկները, հաճախ՝ 15 օրականից մինչև 2,5 ամսականը։ Վարակվում են հիմնականում մոր վարակված կաթի միջոցով, շնչառական ուղիներով։ Բուժումը հակադիցպվլոկոկային շիճուկ, հակաբիոտիկներ՝ սուլֆանիլամիդների հետ զուգորդված, ախտանշանային բուժում։ Կանխարգելումը. մատղաշներին շիճուկների և վակցինաների ներարկում, նաև հղի կենդանիների վակցինացում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։