Դժարադեմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Դժարադեմ, քարաժայռ Հրազդան գետի հովտում։ Արզնի գյուղի մոտ, հիշատակված «Հայոց նոր վկաների» մեջ[1]։

Ավանդություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ասում են, թե Սուլթան Մուրադի արշավանքի ժամանակ, նրա զինվորները բռնում են երկու հայ մանուկների և ձեռները կապած բերում են Արզնի գյուղը՝ Սուլթանի մոտ։ Երբ հասնում են Դժվարադեմ կոչված քարաժայռերի կատարին, մանուկները խնդրում են, որ մի փոքր ժամանակ իրենց ձեռները ազատ արձակեն։ Զինվորները խղճահարվելով կատարում են նրանց խնդիրքը։ Հարմար առիթ որսալով, մանուկները իրենց ցած են նետում ժայռերից և ինքնասպան լինում՝ թշնամու ձեռքից ազատվելու համար։ Ձորի մեջ թաքնված քրիստոնյանները վերցնելով նրանց մարմինները, տանում և թաղում են Արզնի գյուղում[2][3][4][5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 2 [Դ-Կ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 96 — 992 էջ։
  2. Արամ Ղանալանյան (1969). Ավանդապատում. Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ.
  3. Մովսես Խորենացի. Պատմութիւն Հայոց. էջեր Գիրք Ա, Գլուխ Ի.
  4. Մանուկ Աբեղյան (1899). Հայ ժողովրդական առասպելները Մովսես Խորենացու Հայոց պատմության մեջ. Վաղարշապատ.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  5. Г. Халатьянц (1896). Армянский эпос в Истории Армении Моисея Хоренского. Москва.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)