Դեսնարիգադոյի ամրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դեսնարիգադոյի ամրոց
Castillo del Desnarigado
Նկարագրություն
Տեսակամրոց, թանգարանի շենք և պատմական խումբ
Տեղագրություն35°53′41″ հս․ լ. 05°16′53″ ամ. ե.HGЯO
Վարչական միավորՍեուտա
ԵրկիրԻսպանիա
Կառուցված19-րդ դար
Վերահսկվում էRI-53-0000500-00015
Քարտեզ
Քարտեզ
 Fort of El Desnarigado Վիքիպահեստում

Դեսնարիգադոյի ամրոց (իսպ.՝ Castillo del Desnarigado), ամրոց Իսպանիայի Սուետա տարածաշրջանում։ Այն գտնվում է Ֆակել լեռան հարավային ափամերձ հատվածում և կրկնակի անգամ դարձրել են թանգարան։ Զբաղեցնում է մոտավորապես 1280 մ² մակերես։ 1997 թվականի հոկտեմբերի 22-ի հրամանով Իսպանիայի մշակույթի նախարարության կողմից Դեսնարիգադոյի ամրոցն ընդգրկվել է Իսպանիայի պատմական արժեք ունեցող հուշարձանների ցանկի մեջ՝ RI-53-0000500-00015 գրանցման համարի տակ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամրոցի շինարարությունն սկսվել է 19-րդ դարում, սակայն այդ հատվածում հայտնաբերվել է ավելի հին ռազմական կառույցի հետքեր։ Անունը ստացել է այն ստրուկի անունից, որը կարողացել է փախչել Ռիֆի հանքահորից, պատստպարվելով այն առագաստանավի քթի հատվածում, որի կառուցմանն էր մասնակցում։ Նա փախչել է այլ ստրուկների հետ միասին և ժամանել է պորտուգալական Սուետա։ Նրանք իջել են մի փոքր լողափ, որը նույնպես ստանում է նրա անունը և բնակություն են հաստատում մի բլրակի վրա, զբաղվում էին ծովահենության Ջիբրալթարի կողմերը[1]։ 17-րդ դարի վերջում որոշել էին կառուցել մի փոքրիկ բերդ, որի մնացորդները հազիվ են պահպանվել։ Ամրոցը ակտիվ է եղել մինչև 20-րդ դարի սկզբները, որից հետո վերջնականապես լքվել է։ Որոշվել է հետագայում այն դարձնել ռազմական թանգարան, որի բացումը տեղի է ունեցել 1984 թվականին։ Այդ ժամանակից սկսած թանգարանը հարստացել է Սուետային պատմությանը վերաբերվող ռազմական իրերով։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]