Դեղաբանությունը Հայաստանում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դեղեր

Դեղաբանություն 1922 թվականին Գ. Մեդնիկյանի նախաձեռնությամբ ԵՊՀ բժշկական ֆակուլտետում կազմակերպվել է դեղաբանությոան ամբիոն, որին կից 1965 թվականին բացվել է սիրտաևոթ համակարգի դեղաբանության պրոբլեմային լաբորատորիա։ 1968 թվականին համանուն լաբորատորիա է ստեղծվել Սրտաբանության ինստիտուտում։ Դեղաբանության զարգացմանը նպաստել է նաև 1963 թվականին Ս. Դովլաթյանի նախաձեռնությամբ կազմակերպված փորձարար, թերապիայի և օրգանական սինթեզի լաբորատորիան։ Ուսումնասիրվել են հանքային ջրերի ազդեցության մեխանիզմները ստամոքսաղիքային համակարգի շարժողական ֆունկցիաների վրա (Գ. Մեդնիկյան, Ս. Միրզոյաև)։ Հայրեն մեծ պատերազմի և հետպատերազմյան տարիներին, մի շարք դեղանյութերի փոխարինողների ստացման անհրաժեշտությունից ելնելով, դեղաբանության ամբիոնը Բուսաբանության ինստիտուտի հետ ուսումնասիրել է հանրապետության բուսական պաշարները և հայտնաբերել ավելի քան 65 ալկալոիդակիր բույսեր (Ս. Միրգոյան, Թ. Թադևոսյան)։ Փորձարար, հետազոտություններով բացահայտվել են բուսական ծագման հակաբիոտիկներ, շնչառության և արյան շրջանառության խթանիչներ, արյան ճնշումն իջեցնող, միզամուղ, արյունահոսությունը դադարեցնող դեղանյութեր։

ԵՊԲՀ դեղաբանության ամբիոնը ՆՕՔՀ-ի և Կենսաքիմիայի ինստիտուտի հետ մշակել է նյութի կառուցվածքի կապը նրա դեղաբան, ազդեցության հետ։ Հետազոտվել են ստամոքսաղիքային համակարգի ֆունկցիաների վրա անգլերենի և քվատերոնի ազդեցության առանձնահատկությունները։ Կարևոր են նաև հակախոցային նոր դեղանյութերի որոնման և դրանցից առավել ակտիվ պատրաստուկների ազդեցության մեխանիզմների ուսումնասիրությունները (Ս. Միր443 զոյան, Ա. Թադևոսյան)։ Աշխատանքներ են կատարվել ուղեղային արյան շրջանառության վրա գամմաամինակարագաթթվի (ԳԱԿԹ) ներգործության մեխանիզմների ուսումնասիրման վերաբերյալ (Վ. Հակոբյան, Կ. Մելքոնյան, Լ. Բալյան, Ա. Բայկով, Լ. Եդիգարովա)։ Նյարդաքիմիական տեսությունը հետագայում զարգացել է Վ. Հակոբյանի և ԵՊԲՀ դեղաբանության ամբիոնում կատարված աշխատանքներով։ Շարժող, ակտիվության սահմանափակման պայմաններում ուղեղային հեմոդինամիկայի կարգավորման շարժընթացներում ԳԱԿԹ-համակարգի ազդեցության ուսումնասիրումն ընդգրկում է տեսական և գործնական, մի շարք կարևտր հետազոտություններ, որոնք բացահայտում են ուղեղային արյան շրջանառության խանգարումների առաջացման և վերջիններիս համուղղման նուրբ մեխանիզմները։ Գաբրիելյանի ղեկավարած ԳՀ խումբն ուսումնասիրել է անոթ-արյուն համակարգի ֆունկցիոնալ հավասարակշռության խանգարումները զանազան արտակարգ (քրոնիկ, բազմաբաղադրատարր գերհույզ) և որոշ ախտաբան, վիճակներում (պարբերական հիվանդություն, անոթ, հիվանդություններ), ինչպես նաև բացահայտված խանգարումների հնարավոր դեղորայքային բուժումը, այդ թվում՝ ժողովրդական բժշկության մեջ ավանդաբար օգտագործվող դեղաբույսերից ստացվող բուսական պատրաստուկների օգնությամբ է։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։