Դեզավորում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Դեզավորում, բարդոցավորում, պահպանման նպատակով սորուն կամ հակավորած խոտի (ծղոտի) դարսումը կլորավուն գագաթներով, զուգահեռանիստաձև (դեզեր) կամ գմբեթաձև (բարդոցներ) կույտերով։

Կիրառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարդոցավորում են լավ չորացված, 15–17%-ից ոչ ավելի խոնավությամբ խոտը։ Բարդոցը կամ դեզը պատրաստում են այնպիսի չափերով, որդրանց առավել արագ փչացող մակերևույթը և հիմքի մակերեսը զանգվածի համեմատ լինեն նվազագույնը։ Հվ. չոր շրջանների համար խորհուրդ է տրվում դնել 4,5–5 մ լայնության, 5–6 մ բարձր-յան, իսկ լեռնային շրջանների համար՝ 4–5 մ լայնության, 8 մ-ից ոչ ավելի բարձրության դեզեր։ Բարդոցները դնում են 4–5 մ տրամագծով և 6 մ բարձրությամբ։ Կերի կորուստները նվազեցնելու նպատակով դեզերն ու բարդոցները դնում են կենդանիների ձմեռման վայրերի մոտ՝ պինդ հարթակների կամ չոր ճյուղերից, խարամից են նյութերից պատրաստված հատուկ հիմքերի վրա։ Մակերևութի ջրերով և մթնոլորտային տեղումներով ողողվելուց պահպանելու նպատակով դեզերի (բարդոցների) շուրջը փորում են 25–30սմ խորության առուներ։ Հակահրդեհային ապահովության համար դրանք դնում են միմյանցից 30–40 մ, ջեռուցվող շինություններից՝ 100 մ հեռավորության վրա։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։