Դանիել Ուստյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դանիել Ուստյան
Ծնվել է1950
ԿրթությունԴե Պաուլ համալսարան
Մասնագիտությունգործադիր տնօրեն

Դանիել Ուստյան (1950), գործարար և ձեռնարկատեր։ 2004 թվականից սկսած եղել է Navistar հոլդինգ ընկերության նախագահը, գլխավոր գործադիր տնօրենը՝ 2003 թվականից և ղեկավարը՝ 2002-2012 թվականներից։ Նախքան այս պաշտոնները, Ուստյանը 2002-2003 թվականներին եղել է Navistar ընկերության Engine Group-ի գլխավոր գործառական տնօրենը, իսկ 1999-2002 թվականներին՝ նախագահը։ 1993-1999 թվականներին պաշտոնավարել է Engine & Foundry-ում՝ որպես փոխնախագահ և գլխավոր տնօրեն։ Լինելով Դե Պոլ համալսարանի ուսանող՝ տնօրինել է Monaco Coach կորպորացիան և եղել է Business Roundtable ասոցիացիայի, SAE International-ի և American Foundry Society-ի անդամը։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Navistar International[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականին արդեն լինելով Navistar International-ի գլխավոր գործադիր տնօրենը վաստակել է 6,642,747 դոլար, որը իր մեջ ներառել է 1,170,833 դոլար բազային աշխատավարձը, 2,589,500 դոլար կանխիկ պարգևավճարը, 2,775,216 դոլարի չափով բաժնետոմսեր և այլն[1]։

Պաշտոնաթողում[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականի օգոստոսի 27-ին Ուստյանը հանկարծակի պաշտոնաթող է եղել։ Լյուի Քեմփբելը անմիջապես փոխարինել է նրան[2]։

Ուստյանը մեղադրվել է նրա մեջ, որ ընկերությանը համոզել է հարյուրավոր միլիոն դոլարներ ծախսել չապացուցված և չհամապատասխանող արտանետվող գազերի վերաշրջանառվող տեխնոլոգիայի (exhaust gas recirculation (EGR)) վրա։ Տեխնոլոգիան չի ստացել EPA (Environmental Protection Agency) վավերացումը, ինչը հանգեցրել է պետական տուգանքների, մեծ քանակով ծախսերի, ապրանքանիշի վնասման և շուկայի մասնաբաժնի կորստի[3]։ Ուստյանի հեռանալուց հետո ընկերությունը պայքարում է առաջվա եկամտաբերությունը վերադարձնելու համար։ Navistar-ը երկու անգամ ժամանակավոր ընդհատում է ունեցել, առաջինը՝ 2012 թվականի օգոստոս-սեպտեմբեր, երկրորդը՝ 2013 թվականի օգոստոս-սեպտեմբեր[4]։

2016 թվականի մարտի 31-ին Արժեթղթերի և բորսաների հանձնաժողովը (SEC) Ուստյանին և նրա ընկերությանը ներկայացրել է Հյուսիսային Իլինոյսի դատարան՝ բեռնատարի առաջադեմ շարժիչի մշակման գործում ներդրողներին շփոթությունների մեջ գցելու համար[5][6]։ Ուստյանի և Navistar-ի դեմ հարուցված գործը շարունակել է առաջ գնալ 2018 թվականի օգոստոսի դրությամբ[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 2008 CEO Compensation for Daniel C. Ustian(չաշխատող հղում), Equilar.com
  2. «Navistar CEO Ustian Retiring Immediately». Chicago Tribune. 2012 թ․ օգոստոսի 27. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 6-ին.
  3. Muller, Joann. «Death by Hubris? The Catastrophic Decision That Could Bankrupt a Great American Manufacturer». Forbes.
  4. «Navistar to cut hundreds of jobs by September». Chicago Tribune. 2013 թ․ օգոստոսի 9.
  5. «Securities and Exchange Commission v. Daniel Ustian, Civil Action No. 16-cv-3885 (U.S. District Court for the Northern District of Illinois)». U.S. Securities and Exchange Commission. U.S. Securities and Exchange Commission. 2016 թ․ մարտի 31. Վերցված է 2019 թ․ հուլիսի 23-ին.
  6. Micah Maidenberg (2016 թ․ մարտի 31). «SEC: Former Navistar CEO covered up failed engine technology». Crain's Chicago Business. Crain Communications, Inc. Վերցված է 2019 թ․ հուլիսի 23-ին.
  7. «United States Securities and Exchange Commission v. Ustian». Law 360. Portfolio Media, Inc. 2018 թ․ օգոստոսի 7. Վերցված է 2019 թ․ հուլիսի 23-ին.