Գրունտագիտություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գրունիտագիտություն, գետնագիտություն, ինժեներական երկրաբանության բաժին, որն ուսումնասիրում է գրունտները շինարարության տեսանկյունից։

Հիմնական խնդիրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական խնդիրներն են՝ տարբեր շինարարությունների ժամանակ գրունտների բնական ամրության փոփոխությունների պայմանների ուսումնասիրությունը, նրանց տիպերի և տեսակների առանձնացումն ու գնահատումը՝ կապված նախագծվող կառուցվածքների պահանջների հետ, հատկությունների բարելավման մեթոդների մշակումը։ Բաժանվում է՝

  • ընդհանուր գրունագիտության,
  • գրունտների տեխնիկական մելիորացիայի
  • ռեգիոնալ գրունտագիտության։
Ընդհանուր գրունտներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդհանուր գրունտները ուսումնասիրում է առավել տարածված և տիպիկ գրունտների կազմությունը, կառուցվածքը, տեքստուրան և գրունտագիտության մյուս բաժինների տեսական հիմքն է։

Գրունտների տեխնիկական մելիորացիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրունտների տեխնիկական մելիորացիան զբաղվում է տարբեր կառուցվածքների պահանջներին համեմատ գրունտների հատկությունների արհեստական բարելավման մեթոդների տեսական ու փորձարարական մշակման հարցերով և ունի մեծ կիրառական նշանակություն։

Ռեգիոնալ գրունիտագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեգիոնալ գրունիտագիտությունը ուսումնասիրում է առանձին ծագումնաբանական տիպերի գրունտների և հողերի ինժեներաերկրաբանական առանձնահատկություններն ու տարածվածությունը։ Գրունիտագիտությունը սերտորեն կապված է պետրոգրաֆիայի, ինժեներական երկրաբանության և հարակից այլ գիտությունների հետ։ Գրունիտագիտությունը ձևավորվել է ԽՍՀՄ-ում 1920-ական թվականներին․՝ կապված սոցիալիստական շինարարության ծավալման հետ։ Նրա զարգացման գործում մեծ ավանդ ունեև Պ․ Ա․ Զեմյատ չենսկին, Մ․ Մ․ Ֆիլատովը, Վ․ Վ․ Օխոտինը, Ֆ․ Պ․ Սավարենսկին, Վ․ Ա․ Պրիկլոնսկին, Ն․ Յա․ Գենիսովը և ուրիշներ։ Կապիտալիստական շատ երկրներում գրունիտագիտությունը չի առանձնացվում որպես ինքնուրույն գիտություն, այլ մտնում է գեոտեխնիկայի մեջ, որն ընդգրկում է գրունտների մեխանիկայի և հիմքաշինության հարցերը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 238