Գործվածքների վերջնամշակում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գործվածքների վերջնամշակում, լայն իմաստով՝ ապրանքային տեսք տալու համար տեքստիլ գործվածքների ազնվացում։ Գործվածքների վերջնամշակումը ընդգրկում է շոգեմշակումը, սպիտակեցումը, ներկումը, տպանախշումը, վերջնական շոգեմշակումը։ Հաճախ գործվածքների վերջնամշակում ասելով հասկանում են միայն վերջնական շոգեմշակում, գործվածքների ապրետավորում, միջնաթելի շեղվածքներն ուղղելով լայնացում, հարդարում, շոգեմշակում, փափկացում և այլն, ինչպես նաև գործվածքների վերջնամշակման հատուկ տեսակներ, որոնք գործվածքին հաղորդում են չճմրթվելու, չկծկվելու հատկություններ, անջրանցիկություն և այլն։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։