Գորիս քաղաքի երկդասյան արական ծխական դպրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գորիս քաղաքի երկդասյան արական ծխական դպրոց, նախկինում ծխական դպրոց Գորիս քաղաքում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արխիվային փաստաթղթերում և նույնիսկ տպագրված գործերում մեծ շփոթություն է գոյություն ունեցել Գորիս քաղաքի, Գորիս գյուղի և Հին Գորիս գյուղի հարցում։ Հաճախ դժվար է որոշել, թե տվյալ դեպքում դրանցից ո՞ր մեկի մասին է խոսքը։ Երկու վավերագրերում Գորիս քաղաքի արական ծխական դպրոցի հիմնադրման տարեթիվը ցույց է տրված 1890 թվականին։ Մեկ ուրիշ վավերագրում, որ կազմվել է 1872 թվականի ապրիլին և Էջմիածին ուղարկվել, նշվում է, որ «Կորիս գյուղաքաղաքի» ուսումնարանն ունեցել է 27 աշակերտ։ Ուսուցիչն է եղել «Կրթեալ առ պապ իւր Կորիսեցի» Հովհաննես Տեր-Մինասյանը[1]։ Սա շատ կարևոր վկայություն է։ Այն ցույց է տալիս, որ դեռևս ուսուցիչ Հովհաննես պապի ժամանակ Գորիսում ուսուցման գործը գոյություն է ունեցել։ Եվս մեկ վկայություն։ Վրաստանի պետական պատմական արխիվի ֆոնդերից մեկում պահված (1873 թվականի հունվարի 1-ի տվյալներով) և Կովկասում գործած հայկական դպրոցների ցուցակում նշված է նաև Գորիս գյուղի դպրոցը, որն ունեցել է 1 ուսուցիչ և 30 աշակերտ։ Հանդիպելով անհաղթահարելի դժվարությունների` այս դպրոցները որոշ տարիներ դադարել են գործել։ 1890 թվականին Կովկասում վերաբացված հայկական դպրոցների ցուցակում նշված է նաև Գորիսի դպրոցի անունը։ Մեկ ուրիշ վավերագրում նշված է, որ 1896 թվականի սկզբներին Գորիսի երկդասյան երկսեռ դպրոցն ունեցել է 5 ուսուցիչ և 165 աշակերտ։ Սակայն նույն թվականին փակվել է և 1905 թվականին վերաբացվել որպես միդասյան արական դպրոց ։ Երևանի թեմի դպրոցների 1911-1912 ուստարվա տեղեկագրի համաձայն` Գորիս քաղաքի եկեղեցական ծխական դպրոցը եղել է քառամյա խառը դպրոց, որտեղ սովորել են 44 տղա և 67 աղջիկ (111 հոգի) (13,119)։ 1914 թվականին ունեցել է 5 ուսուցիչ և նույնքան աշակերտ։ 1917 թվականին ունեցել է 7 ուսուցիչ և 202 աշակերտ (107 աղջիկ)։ 1876 թվականին Գորիսում գործել է նաև, այսպես կոչված, «գյուղական նորմալ դպրոց», որը ենթարկվել է լուսավորության մինիստրությանը։ Այն 1882 թվականին դարձել է երկդասյան ուսումնարան։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կարեն Սահակյան «Ուրվագիծ Գորիսի կրթական համակարգի պատմության»