Գյոգչայ (գետ, Սևանա լճի ավազան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գյոգչայ (այլ կիրառումներ)
Գյոգչայ

Գյոգչայ, Կյոկչայ, գետ Սևանա լճի ավազանում, նրա մեջ է թափվում հարավային կողմից։ «Արևելյան մամուլում» (1895 թ N 22) հիշատակվում է Նոր Ալաշկերտի վիճակում Արգիճի լեռներից սկիզբ առնող Գյոգ-չայ («Կեօլ-չայ») կոչվող գետ, որն անցնում է Վերին Ադյամանի (Վերին Գետաշեն) ձորով։ Տեղացիները կոչել են Ճռան։ Հավանաբար Արգիճի գետն է կամ նրա ճյուղերից մեկը, որ սխալմամբ նույնացվել է Գավառագետին անվանվել Գյոգչայ օտար անվամբ[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 885 — 992 էջ։