Գլխավոր անկյունագիծ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գծային հանրահաշվում մատրիցայի գլխավոր անկյունագիծ (երբեմն՝ հիմնական անկյունագիծ) համարվում է տարրերի խումբը, որտեղ :

Քառակուսային մատրիցայի գլխավոր անկյունագիծը այն անկյունագիծն է, որն անցնում է վերին ձախ և ստորին աջ անկյուններով։ Օրինակ, այս մատրիցայում գլխավոր անկյունագծի տարրերը հավասար են 1-ի.

Քառակուսային մատրիցան, որի գլխավոր անկյունագծից դուրս գտնվող տարրերը զրոյական են, կոչվում է անկյունագծային։ Անկյունագծային մատրիցան, որի գլխավոր անկյունագծի տարրերը հավասար են 1-ի, կոչվում է միավոր։ Մատրիցայի գլխավոր անկյունագծի տարրերի գումարը կոչվում է մատրիցայի հետք։

Ուղղանկյուն մատրիցայի գլխավոր անկյունագիծ կոչվում է անկյունագիծը, որը սկսվում է մատրիցայի վերին ձախ անկյունից և փոխվում է դեպի ներքև և աջ, հասնելով մատրիցայի աջ կամ ստորին եզրին։ Օրինակ, այս մատրիցաներում գլխավոր անկյունագծի տարրերը հավասար են 1-ի։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]