Գլիսեր
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գլիսեր, արագընթաց թեթև նավ (սահանավ): Հատակի հատուկ ձևի շնորհիվ շարժման ժամանակ առաջանում է հիդրոդինամիկ ուժ, որը բարձրացնելով նավի ցռուկային մասը, այն հանում է ջրի երես: Այսպիսով կրճատվում է ջրի հետ նավի հատակի շփման մակերևույթը, փոքրանում է շարժման դիմադրությունը և մեծանում է արագությունը: Գլիսերների վրա տեղակայում են ներքին այրման թեթև շարժիչներ, գազային տուրբիններ, թիապտոոուտակներ, ջրացայտեր։
| Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Գլիսեր կատեգորիայում։ |