Գազատուրբինային էլեմենտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մասսաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի հետազոտողները պատրաստել են փոքրիկ չափերի էլեմենտ գազային տուրբինի հիման վրա։ Միկրոսկոպիկ չափեր ունեցող տուրբինը տեղադրված է 25 ցենտանոց մետաղադրամից փոքր-ինչ մեծ չափեր ունեցող կրեմնիումային չիպի մեջ։ Փորձարկումները ցույց են տալիս, որ գազատուրբինային էլէմենտն աշխատում է համարյա 10 անգամ ավելի երկար, քան դրա էլեկտրական անալոգը։ Տուրբինի թևիկները պատրաստված են հատուկ գերկարծր նյութից, ինչը թույլ է տալիս վերջինիս պտտվել շատ մեծ արագությամբ՝ վայրկյանում 20000 պտույտ։

Ինքը՝ տուրբինը բավական բարդ միկրոմեխանիզմ է։ Այն բաղկացած է 6 իրար հետ միացված մակերևույթներիրց, որոնցից յուրաքանչյուրն իրենից ներկայացնում է ամբողջական բյուրեղ՝ բաղկացած «մի գծով շարված» ատոմներից, այդ պատճառով աչքի է ընկնում շատ մեծ ամրությամբ։ Շարժիչի մասերը պատչաստելու համար մակերևույթներից յուրաքանչյուրը յուրահատուկ մեթոդներով մշակում են՝ հանելով ավելորդ նյութերը։ Մակերևույթների միջև ընկած է տուրբինի մեխանիզմը։ Սկզբում պատրաստվում է կրեմնիումային վաֆլին, որի վրա «փորագրվում է» 80-ից 100 դետալ։ Եվս մի քանի փուլերից հետո կրեմնիումի հանգույցներից հավաքում են 10 Վատտ նոմինալ հզորություն ունեցող գազային տուրբինը։ Վառելանյութն ու օդը խառնվում են այրման փոքրիկ խցում, իսկ այրման ջերմաստիճանը հասնում է երկաթի հալման ջերմաստիճանին։ Ոչ մեծ կոմպրեսսորը մղում է օդը և ապահովում սառեցման պրոցեսը։ Օդի մի մասը ուղղվում է ոչ թե այրման խուց, այլ դրա կմախքի խոռոչները։ Գիտնականները պլանավորում են նախագծել այսպիսի էլեմենտներ նոութբուքների համար, ինչը թույլ կտա դրանք լիցքավորել շատ անգամ ավելի հազվադեպ։