Գաբրիել Նորադունքյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գաբրիել Նորադունքյան (թուրք.՝ Kapriel Efendi Noradunkyan; (1852, Կոստանդնուպոլիս - 1936, Փարիզ)), Օսմանյան կայսրության հայազգի քաղաքական գործիչ և պաշտոնյա։ Մուհամմեդ V սուլթանի օրոք, 1908 թվականին զբաղեցրել է Առևտրի նախարարի պաշտոնը, 1912 թ. հուլիսի 22-ից մինչ 1913 թ. հունվարի 23-ը` զբաղեցրել գլխավոր նախարարի պաշտոնը։ [1]

Նախնական կրթությունը ստացել է Ուսքյուդարի ճամարանում, այնուհետև` ֆրանսիական դպրոցը Քադիքյոյում։ Դրանից հետո շարունակել է ուսումը Սորբոննի համալսարանում` իրավունքի և քաղաքական գիտությունների գծով։ 1875 թվականին, Ստամբուլ վերադառնալուց հետո, նշանակվել է Արտաքին գործերի նախարար Ռեշիթ Փաշայի քարտուղար։[2] 1915 թվականին, Մեծ Եղեռնի ժամանակ տեղափոխվել է Եվրոպա և գլխավորել հայոց ազգային կոմիտեն, բաղկացած Լոզանի հայազգի ներկայացուցիչներից։ Եղել է հայկական անկախ պետության ստեղծման վառ կողմնակիցներից։ Լոզանի պայմանագրից հետո տեղափոխվել է Փարիզ, որտեղ գլխավորել է տարբեր հայկական մարդասիրական կազմակերպություններ։ Վախճանվել է 1936 թվականին։

Ծանոթագրություններ[խմբագրել]