Բոստոնի տոնածառ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Բոսթոնի տոնածառից)
Բոսթոնի տոնածառ

Բոսթոնի տոնածառ, Բոստոնի պաշտոնական Ծննդյան ծառը։ Տոնածառը սկսել է զարդարվել 1941[1] թվականից։ 1971 թվականին Բոսթոնի բնակիչներին ծառը նվիրել է Նովա Սքոթիայի (փոքր նահանգ Կանադայում, մայրաքաղաքը՝ Հալիֆաքս) կողմից որպես շնորհակալություն 1917 թվականի դեկտեմբերի 6-ին ժամը 9-ին Հալիֆաքսում տեղի ունեցած պայթյունի ժամանակ Բոսթոնի ցույց տված օգնության։

Հալիֆաքսի պայթյունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Պայթյունի հետևանքով ոչնչացավ քաղաքի մեծ մասը։ Աղետի մասին Բոսթոնի ղեկավարությունը իմացավ հեռագրով և կազմակերպեց օգնություն։ Արագ կերպով գնացքով այնտեղ առաքվեցին օգնական ուժեր՝ աջակցելու կենդանի մնացածներին։ Ձնաբքի պատճառով գնացքը ուշացավ։ Վերջապես դեկտեմբերի 8-ին այն ժամանեց, և սննդի, ջրի, դեղորայքի պաշարները անհապաղ սկսեցին բաժանել մարդկանց։ Գնացքի մեծ անձնակազմը ընդունակ էր օգնել Նովա Սքոթիանի բուժանձնակազմին, որի մեծ մասը աշխատում էր այնտեղ, որտեղ պայթյուն էր տեղի ունեցել։ Թեև Նովա Սքոթիանի բնակիչները պայթյունի վերաբերյալ գիտելիքներ էին ձեռք բերել դպրոցում, բայց նրանք գիտեին, որ Բոսթոնը իր վրա պատասխանատվություն ունի և իրենց իրական փրկարարն է[2]։

Նվիրաբերում[խմբագրել | խմբագրել կոդը]

1918 թվականին՝ պայթյունից մեկ տարի անց, իբրև երախտագիտության նշան, Նովա Սքոթիանը Բոսթոնին և Մասսաչուստին նվիրաբերեց ծառ։ Հաջորդ ծառը ուղարկվեց 1971 թվականին և ամեն տարի դրանից հետո։ Ծննդյան ծառի ամենամյա նվեր տալը սկսվեց Լունենբուրգից որպես աջակցություն պայթյունից հետո։ Նվերի ուղարկումը հետագայում շարունակում է Նովա Սքոթիայի կառավարությունը՝ արտահայտելով իր բարյացակամությունը և նպաստելով տուրիզմին[3]։ Նովա Սքոթիայի ժողովրդի համար կարևոր էր, որ մարդիկ աղմուկ էին բարձրացնում, վիճում էին դրա շուրջ, լիրիկական երգեր էին գրում[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Fillipo Julietto (November 7,20012),"19Holiday Events in Boston to Add to Your Calendar Right Now " Bostoninno Retneved January 1,2015 71 st Annual Boston Common Tree Lighting Ceremony - Thursday, Nov. 29
  2. O Brien, Keit(November 26, 2006), "Oh! Christmas tree" The Boston Globe. Retrieved January 1, 2015
  3. Campbell, Mark(November 1993) Tree Expert Picks Province's Annual Gift to Boston. Nova Scotia Magazine, p 12
  4. Boston Chirstmas Tree Arrival. Bostoգn Centraթl Retriieved Janvary. 1. 2015