Բոռա 5

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Բոռա 5», հերբիցիդ։ Ազդող նյութը՝ խիզալոֆոպ։

Առանձնահատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թողարկվում է 50 գ/լ խտությամբ էմուլսիայի ձևով։ Կիրառվում է ճակնդեղի, սոխի, գազարի, կաղամբի, կարտոֆիլի, լոլիկի դաշտերում միամյա և բազմամյա միաշաքիլավոր մոլախոտերի ոչնչացման համար՝ սրսկումների ձևով։

Կիրառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատրաստուկի ծախսի չափաքանակը (լ/ հա)՝ ճակնդեղի, սոխի, գազարի, կաղամբի դաշտերի համար (միամյա միաշաքիլավոր մոլախոտերի 2–4 տերև առաջացման փուլում՝ 0,8–1,0, բազմամյա միաշաքիլավոր մոլախոտերի 10–15 սմ բարձրության ժամանակ)` 2,0–3,0, կարտոֆիլի (միամյա միաշաքիլավոր մոլախոտերի 2–4 տերև առաջացման փուլում, իսկ բազմամյա միաշաքիլավորների 10–15 սմ բարձրությանյան ժամանակ)՝ 2,0–4,0, լոլիկի դաշտերում (միամյա միաշաքիլավոր մոլախոտերի 1–2 իսկական տերևառաջացման փուլում կամ սածիլումից 15–20 օր հետո)՝ 1,0–2,0։ Մշակումների առավելագույն քանակը՝ 1 անգամ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։