Բոլվոնինգեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բոլվոնինգեն
Bolwoningen
Տեսակբնակելի տուն և շինությունների համալիր
Երկիր Նիդերլանդներ[1]
ՏեղագրությունՀերթոխենբոշ
ՎայրՀերթոխենբոշ
ՀասցեBollenveld, Maaspoort, Den Bosch[1]
ՓողոցBollenveld? (1)
Ճարտարապետական ոճստրուկտուրալիզմ
Հիմնադրված է1984[1] և 1978[1]
ՃարտարապետԴրիս Քրեյկամպ
Ժառանգության կարգավիճակmunicipal monument in the Netherlands?[2][1]
Քարտեզ
Քարտեզ

Բոլվոնինգեն (հոլ.՝ Bolwoningen), լամպաձև բնակելի կառույցներ Նիդերլանդների Հերթոխենբոշ համայնքում։ Նախագիծը մշակել է Դրիս Քրեյկամպը 1970-ականների սկզբին և կառուցել՝ 1980-ականներին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճարտարապետ Դրիս Քրեյկամպը փորձառական բնակարանների նախագիծի հաստատումը ստացել էր դեռևս անցյալ դարի 60-ականների վերջում, սակայն բուն շինարարությունն ավատվել է 1984 թվականին։

Քրեյկամպի կյանքի օրոք նրա նախագիծը ենթարկվել է խիստ քննադատության։ Travel+Leisure ամսագիրը այս գնդերը ընդգրկել է ամենատգեղ շինությունների ցանկում, իսկ ճարտարապետը այլևս չի ստացել գնդաձև տներ կառուցելու պատվերներ[3]։ 

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Տների ընդհանուր թիվը 50-ն է, յուրաքանչյուր գնդի տրամագիծը 5,5 մ է։ Շինությունը կառուցված է բետոնից և ապակեթելերից։ Ունի 11 պատուհան և գտնվում է արհեստական լճի ափին։ Յուրաքանչյուր տուն ունի բաղնիք, զուգարան, հյուրասենյակ, ննջասենյակ, նախասրահ և խոհանոց։ Յուրաքանչյուր գնդում կարող է ապրել 1-2 մարդ։ 

Այս թաղամասի բնակիչները վարում են գունդ-տներին նվիրված վիքի-նախագիծ, որը ոչ միայն ներկայացնում է դրանց ստեղծման պատմությունը, այլև պարունակում է նման կացարաններում բնակության փիլիսոփայության հատուկ բաժին[4]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 https://www.architectuur.org/bouwwerk/563/Bolwoningen.html
  2. https://s-hertogenbosch.maps.arcgis.com/apps/instant/sidebar/index.html?appid=3642897f13d545abb7414e86b7ac0379
  3. Чиквин, Анатолий (2017 թ․ դեկտեմբերի 11). «Место в Instagram: Круглые дома Хертогенбоса». TJ. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 11-ին.(չաշխատող հղում)
  4. «Bolbewoners Wiki». bolbewoners.nl (հոլանդերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 14-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 11-ին.