Բնության հատուկ պահպանվող տարածքների կադաստր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բնության հատուկ պահպանվող տարածքների կադաստր, բնության հատուկ պահպանվող տարածքների իրավական վիճակի, քանակական և որակական բնութագրերի, էկոլոգիական, գիտական, մշակութային և ժողտնտեսական այլ արժեքների, հողօգտագործման մասին տեղեկությունների և փաստաթղթերի համակարգ։ Կադաստրը ստեղծվել է բնության հատուկ պահպանվող տարածքների ծրագրավորումն ու պահպանությունն ապահովելու, գիտական հետազոտությունների, համապատասխան ռեժիմների պահպանման նկատմամբ պետական վերահսկողություն իրականացնելու, ինչպես նաև սոցիալական զարգացման ծրագրերի կազմման և արտադրական ուժերի տեղաբաշխման ժամանակ դրանց դերը հաշվի առնելու նպատակով։ Կադաստրի վարման կարգը սահմանում է ՀՀ Կառավարությունը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։