Բնագիր և մեկնություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնագիր և մեկնություն
Գրքի շապիկը (2013)
ՀեղինակՎաչե Եփրեմյան
Տեսակհրատարակություն
Ժանրմենագրություն
Թեմամշակութաբանություն
Բնօրինակ լեզուհայերեն
Էջեր320 էջ
Կազմի հեղինակ«Անտարես» մեդիա հոլդինգ
ԵրկիրՀայաստան
Հրատարակման վայրԵրևան
ՀրատարակիչԱնտարես
Հրատարակման տարեթիվ2013
ԳՄՍՀ978-9939-51-473-4
ՀՏԴ891.981.0
ԳՄԴ83.3Հ

«Բնագիր և մեկնություն», 2013 թվականին «Անտարես» հրատարակչության հրատարակած Վաչե Եփրեմյանի մենագրությունը։ Հրատարակության է պատրաստել Ավագ Եփրեմյանը, խմբագիր՝ Արքմենիկ Նիկողոսյան։ 320 էջ։

Գրքի շնորհանդեսը տեղի է ունեցել 2013 թվականի նոյեմբերի 9-ին[1]։

Գրքի հանձնարարականը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայոց գրաբանական ներքին ժամանակ/իրականության տևողությունը բացահայտելու, հեղինակային ու անհեղինակ բնագրերը միասնական համակարգի մեջ ներառելու նպատակով աշխատության մեջ շրջանառված սկզբունքների, ըմբռնումների, վերծանման-ընթերցման եղանակների ու կարգերի շնորհիվ ոչ միայն վերարժևորվում են առանձին բնագրերը՝ որպես գրամշակութաբանական ինքնատիպ համակարգեր, այլև գրականության մի որոշակի ընթացք ինքն է ներկայանում ամբողջական էակարգի ձևաբանությամբ և հեռանալով կաղապարային գնահատումների իներցիայից՝ հայտնվում ենթաբնագրային-ենթիմաստային վերակառուցումների ու «վերագրառումների» առանձնահատուկ միջավայրում, որտեղ անակնկալ լուսավորվում են նախկինում ուշադրությունից վրիպած անկյուններ[2]։

Գրքի բովանդակությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մշակութակերպ, ենթատեքստ, նշանակարգ. մշակութաբանական մեկնություններ
  • Նախաբան
  • Գլուխ առաջին. Մշակութակերպի սահմանները
    • Ա. Հոգևոր հայրենիք և քաղաքակրթություն
    • Բ. Հայոց ներքին ժամանակը
    • Գ. Նշանների երկինք
    • Դ. «Երկրի երկինքը». մշակութաբանական նշանակարգեր
  • Գլուխ երկրորդ. Պատմության սահմանները
    • Ա. Պատմության մեջ, պատմությունից դուրս
    • Բ. Պատմության բնագիր և տարբերակ
    • Գ. Մշակութաբանական լուսանցք
    • Դ. Ինքնամփոփ քաղաքակրթություն և չեզոք գոտի
    • Ե. Քաղաքը որպես մշակութաբանական տևողություն
  • Գլուխ երրորդ. Լռության սահմանները
    • Ա. Անուն և փոխակերպումներ
    • Բ. Մշակութաբանական լուսանցք
    • Գ. Մեկնության տևողությունը
  • Վերջաբան. Հնարավոր իրականություններ. կառուցվածք և տևողություն
    • Սկզբից առ վերջ կամ հնարավոր առաջաբան
    • Ա. Մշակութաբանական գործողություն և արարք
    • Բ. Ընթերցման տարբերակ
    • Գ. Մշակութաբանական զբոսանք
    • Դ. Պատմության հնարավոր անունը
    • Ե. Հիշողության ժամանակը
    • Զ. Գիր և ժամանակ
    • Է. Սիմվոլ, նշան, տոպոս
    • Ը. Ձեռագրի նմանակումը որպես բնագրի հայտնակերպման փորձ
    • Վերջ առ սկզբից կամ հնարավոր վերջաբան
  • Հրաժեշտ... վերադարձ և հայտնաբերում (Ա. Նիկողոսյան)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Վաչե Եփրեմյան. «Բնագիր եւ մեկնություն»». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 9-ին.
  2. Վաչե Եփրեմյան, Բնագիր և մեկնություն, Ե., Անտարես, 2013, էջ 2։