Վինքս Քլաբ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Բլումից)
Վինքս

Վինքս Քլաբ (անգլերեն Winx Club) 2004 թ. իտալական մուլտիպլիկացիոն հեռուստասերիալ է։ Այն միջազգային ճանաչում է գտել և բերել է մուլտիպլացիոն աշխարհին նվիրված լայն ապրանքատեսակների արտադրնքին՝ հագուստ, խաղալիքներ, գրքեր, համակարագչային խաղեր և այլն։

Սյուժե[խմբագրել]

Վինքսը փերիների խումբ է, որը պայքարում է չարի, տվյալ դեպքում չար կախարդների, վհուկների դեմ: Խումբ է բաղկացած վեց խիզախ, բարի և ուժեղ փերիներից, որոնք կռվում են աշխարհը փրկելու համար: Այդ փերիներն են Ստելլան, Բլումը, Ֆլորան, Մուզան, Տեխնան, որոնց հետո միացավ սպորտի խիզախ փերի Լեյլան: Այդ վեց երիտասարդ փերիները տարիներ շարունակ կռվել են աշխարհի համար և ունեցել են տարբեր թշնամիներ,ոմանք` ահավոր չար,ոմանք`ուժեղ,խադախ կամ անարդար:Նրանց առաջին թշնամիները երեք վհուկներն էին` Այսին, Դարսին և Սթորնին: Նրանք ուզում էին գողանալ փերիներից մեկի` Ստելլայի Սոլարիայի մատանին, որպեսզի իշխեին ամենաուժեղ մոլորակներից մեկում` Սոլարիայում և ավելի մոտ լինեին աշխարհը գրավելու հաղթանակին: Այսի, Դարսի, Սթորնի վհուկներին հաջորդեց նույնպես չար կախարդ Վալտորը, որին մեր փերիները ատում էին, սակայն հաղթեցին բավականին հեշտությամբ: Փերիների հաջորդ թշնամիները սև շրջանի կախարդներն էին, հայտնի փերի որսացող անունով: Այս անգամ նրանք ուզում էին բռնել երկրագնդի վերջին փերուն` Ռոքսիին,որը կենդանիների փերին էր:Սակայն Ռրքսին մեծ քաջություն ցուցաբերելով գրեթե կործանեց նրանց: Նրա գործը շարունակեցին նույնպես քաջ հերոսուհիները` Վինքս փերիները: Հետագայում քաջ Ռոքսին դասվեց հազարավոր Վինքս փերիների շարքը: Հաջորդ վինքսի թշնամիներից է Տրիտանուսը թրիքսերի հետ Վինքսը ստանում է ուժեր դրանք են Չարմիքսը, Էնչանտիքսը,Բելիվիքսը,Հարմոնիքսը, և Սիրենիքսը: Այս ուժերով նրանք հաղթում են բոլոր չարերին

Կերպարներ[խմբագրել]

Բլումը Վինքս փերիներից էր:Նա Դոմինոյի արքայադուստրն էր բայց չգիտեր իր ծագման մասին: Հնագույն երեք կախարդները ամբողջությամբ կործանել էին մոլորակը, իսկ Բլումին հազիվ փրկել էր քույրը Դափնեն և ուղարկել երկիր մոլորակ: Նա հանկարծակիորեն պարզում է իր կախարդական ընդունակությունների մասին ու իրեն որդեգրած ծնողների համաձայնությամբ տեղափոխվում Ալֆեա փերիների դպրոց: Այստեղ նա ծանոթանում է Ստելայի Ֆլորայի Մուզայի Տեխնայի հետ ովքեր դառնում են իր լավագույն ընկերուհիները: Ծանոթանալով Սքայի հետ բլումը սիրահարվում է նրան: Պարզվում է որ Բլումը բոլոր ժամանակների ամենաուժեղ փերինեչից է ու որ նրան է պատկանոիմ Վիշապի ուժը: Հավատարիմ ընկերների աջակցությամբ նա կարողանում է հաղթել շատ թշնամիների ու բազնիցս փրկել Մաջիքսը կործանումից: "'Ստելլան"' Սոլարիայի արքայադուստրն էր,ամենաուժեղ Վինքս փերիներից էր:Նա Լուսնի և Արևի փերին էր:Նրան էր պատկանում Սոլարիայի մատանին,որը ցանկանում էին գողանալ Թրիքսը դրա միջոցով աշխարհին տիրելու համար:

Ֆլորան ծաղիկների փերին էր:Ամենազգացմունքային ու խելացի փերիներից մեկը: "'Մուզան երաժշտության փերին էր Մելոդի մոլորակից: "'Տեխնան տեխնոլոգիայի փերին էր,Լեյլան Անդրոսի արքայադուստրն էր,Վինքսի ամենաքաջ փերին: Ռոքսին Երկրի վերջին փերին էր:Նա երբևէ եղած փերիներից ամենաուժեղն էր:Ռոքսին կենդանիների փերին էր: Ստելլան արևի և լուսնի փերին էր Բլումը Վիշապի Վինքսի Ընկերները Սկայը Բլումի ընկերն էր Բրենդոնը Ստելլայի Նաբուն Լեյլայի ընկերն էր Լեյլաին անվանում էն նաև Աիշա

Չար հերոսներ[խմբագրել]

Վինքսի առաջին թշնամիները Այսին,Դարսին ու Սթորնին էին նույն թրիքսը:Նրանք ցանկանում էին Վիշապի ուժի միջոցով տիրել աշխարհին,սակայն անհաջողության մատնվեցին:Վինքսի հաջորդ թշնամին լորդ Դարկառն էր,ով ցանկանում էր չորս կախարդական քարերի միջոցով տիրել Մաջիքսին: Թերևս դժվար էր պայքարը Վալտորի դեմ:Նա ուզում էր տիրանալ բոլոր կախարդանքներին ու դառնալ ամենաուժեղ կախարդը ամբողջ տիեզերքում:Բայց Վինքսը նոր կախարդական ուժի էնչանտիքսի շնորհիվ կարողացավ հաղթել նաև Վալտորին:Վինքսի հաջորդ թշնամին է Տրիտանուսը, բայց վինքսերը նրան նույնպես հաղթեցին Սիրենիկս ուժի միջոցով:

Արտաքին հղումներ[խմբագրել]