Բենզիդին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բենզիդին (4,4' – դիամինոդիֆենիլ), արոմատիկ դիամին, անգույն կամ դեղնավուն փայլուն բյուրեղներ, հալման ջերմաստիճանը՝ 128°С, եռմանը՝ 400°С։

Բենզիդին

Վատ է լուծվում ջրում, սպիրտում և եթերում, լավ՝ թթուների նոսր լուծույթներում՝ առաջացնելով աղեր։ Ցուցաբերում է արոմատիկ առաջնային ամինների հատկություններ։ Ստանում են հիդրազոբենզոլի վրա ուժեղ անօրգանական թթուներ ազդելով։ Այս եղանակով բենզիդին առաջին անգամ ստացել է Ն․ Ն․ Զինինը (1845)։ Օգտագործվում է ազոներկանյութեր ստանալու և վերլուծական քիմիայում՝ տարբեր կատիոններ և անիոններ որակապես ու քանակապես որոշելու համար։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 391