Բարբարա Դյուրկոպ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բարբարա Դյուրկոպ
իսպ.՝ Bárbara Dührkop
 
Կուսակցություն՝ Իսպանական սոցիալիստական բանվորական կուսակցություն
Կրթություն՝ Ուփսալայի համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր հուլիսի 27, 1945(1945-07-27) (78 տարեկան)
Ծննդավայր Հաննովեր, Հանովեր նահանգ
Քաղաքացիություն  Իսպանիա
Ի ծնե անուն իսպ.՝ Bárbara Dührkop Dührkop
Ամուսին Enrique Casas?
 
Պարգևներ
«Ավստրիայի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» մեծ ոսկե մեդալ

Բարբարա Դյուրկոպ Դյուրկոպ (իսպ.՝ Bárbara Dührkop Dührkop, հուլիսի 27, 1945(1945-07-27), Հաննովեր, Հանովեր նահանգ), իսպանացի քաղաքական գործիչ, Իսպանիայի սոցիալիստական բանվորական կուսակցության անդամ։ 1987-2009 թվականներին Իսպանիայից Եվրախորհրդարանի պատգամավոր, զբաղեցրել է Եվրոպական սոցիալիստական կուսակցություն խմբակցության նախագահի տեղակալի պաշտոնը։ Արժանացել է «Ավստրիայի Հանրապետության առջև ծառայությունների համար պատվավոր շքանշան» պատվավոր մեծ խաչի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարբարա Դյուրկոպը ծնվել է 1945 թվականի հուլիսի 27-ին Հաննովերում։ Ավարտել է Ուփսալայի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետը։ 1971 թվականին Համբուրգի և Էրլանգեն-Նյուրնբերգի համալսարաններում ստացել է դոցենտի կոչում։ 1978 թվականին լեզուներ է դասավանդել Ուսանդիսագի ինստիտուտում և Սան Սեբաստիանի գերմանական դպրոցում, որը հետագայում գլխավորել է 1995 թվականին։ Բարբարա Դյուրկոպի ամուսին Էնրիկե Կասասը, որը 1980 թվականից Իսպանական սոցիալիստական բանվորական կուսակցությունից Բասկերի երկրի խորհրդարանի անդամ էր և գլխավորում էր կուսակցության ցուցակն առաջիկա ընտրություններում, սպանվել է 1984 թվականի փետրվարի 23-ին Բասկերի ինքնավար «Ինքնավար հակակապիտալիստական թիմեր» խմբավորման ակտիվիստների կողմից[1]։ 1999 թվականին Դյուրկոպը մտել է Իսպանական սոցիալիստական բանվորական կուսակցության կառավարման կազմի մեջ։

Եվրախորհրդարանում Դյուրկոպը 1987 թվականից աշխատել է Իսպանական սոցիալիստական բանվորական կուսակցության մշակույթի և կրթության կոմիտեի խմբակցության համակարգող, այնուհետև մինչև 1999 թվականը զբաղեցրել է բյուջեի կոմիտեի փոխնախագահի պաշտոնը։ 2009 թվականի Եվրախորհրդարանի ընտրություններում Դյուրկոպը նախավերջին տեղն Է զբաղեցրել Իսպանական սոցիալիստական բանվորական կուսակցության ցուցակում և այդ ժամանակից ի վեր չի հանդիսանում Եվրախորհրդարանի պատգամավոր։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Luis R. Aizpeolea. «15 выстрелов и 25 лет спустя». El País.(իսպ.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բարբարա Դյուրկոպ» հոդվածին։