Աֆղանական ռուփի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աֆղանական ռուփի
1 ռուփի
1 ռուփի
Երկիր Աֆղանստան Աֆղանստան
Պաշտոնական
օգտագործում
Աֆղանստան Աֆղանստան
Թղթադրամներ 1, 5, 50, 100 ռուփի
Կենտրոնական բանկ Դա Աֆղանստան բանկ

Աֆղանական ռուփի, մինչև 1926 թվականը Աֆղանստանի դրամական միավոր։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև 1981 թվականը օգտագործվել են արձաթի ռուփի և նրա խառնուրդները, մետաղե ֆիլսը և ոսկե կոպեկները (մուխր, աշրաֆի և տիլլա)։ Նրանց միջև ֆիքսված փոխարժեք չի եղել, տարբեր շրջանները իրենց մետաղադրամներն էին օգտագործում, որոնք տարբերվում էին քաշով և նկարով։ Շրջանառության մեջ օգտագործում էին պատմական տարբեր թղթադրամներ՝ պարսկական, ռուսական, բայց ավելի շատ հնդկական։

1891 թվականին գործածության մեջ դրվեց նոր դրամական միավորը, ստեղծվել է քաբուլյան ռուփիի հիման վրա։ Ռուփին բաժանվում է 60 կոպեկի՝ պայսի, որոնցից յուրաքանչյուրը համապատասխանում էր 10 դինարի։ Գոյություն ունեյին այնպիսի դրամներ ինչպիսիք են՝ կիրան (30 պայս), սանար (30 պայս), աբասի (20 պայս), և տիլլա, որի արդյունքում՝ ամանի՝ (յուրաքանչյուրը 10 ռուփի)։

1926 թվականի հուլիսին ռուփին փոխարինվեց աֆղանիով 11:10 հարաբերությամբ, սակայն, ըստ էության, ռուփին շարունակում էր օգտագործվել և երկար ժամանակ մնալ շրջանառության մեջ[1][2]։

Մետաղադրամ[խմբագրել | խմբագրել կոդը]

1920 թվականի 2 ամանի

Մինչև 1891 թվականը միակ մետաղադրամը եղել է ֆիլսը։ Արծաթյա դրամները հատվել են 1⁄12, 1/10, 1⁄8, 1⁄6, ¼, ⅓, ½, 1 և 2 ռուփի արժողությամբ, ոսկյա դրամներ են եղել աշրաֆը, տիլլան, ½ մուխռան և մուղրը[3][4]։

1891 թվականից հատվել են բրոնզե, արույրե և պղնձե մետաղադրամներ 1, 5, 10, 15 և 20 պայս արժողությամբ, արծաթե դրամները՝ 10 և 20 պայս արժողությամբ, ինչպես նաև ½, 1, 2½ և 5 ռուփի, և ոսկյա մետաղադրամներ 1 տիլլու ½, 1, 2 և 5 ամանի[5][6]։

Թղթադրամներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1919 թվականի 5 ռուփի

1919—1920 թվականներին թողարկվել են տոմսեր, որոնց գանձապետարանի անվանական արժեքը կազմել է 1, 5, 50 և 100 ռուփի[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Гладкий, 2006, էջ 227
  2. Зварич, 1979, статья «Рупия кабульская», էջ 112
  3. Michael, 2016, էջեր 17—30
  4. Michael, 2015, էջեր 17—37
  5. Michael, 2015, էջեր 37—39
  6. Michael, 2017, էջեր 29—34
  7. Cuhaj, 2014, էջ 25

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Гладкий В. Словарь нумизмата. — М.: Центрполиграф, 2006. — 377 с. — ISBN 5-9524-2421-X
  • Зварич В.В. Нумизматический словарь. — изд. 3-е, доп.. — Львов: Вища школа, 1979.
  • Cuhaj G.S. Standard Catalog of World Paper Money. General Issues 1368—1960. — 15-е изд. — Iola: Krause Publications, 2014. — 1295 с. — ISBN 978-1-4402-4267-0
  • Michael T. Standard Catalog of World Coins 1701—1800. — 7-е изд. — Iola: Krause Publications, 2016. — 1472 с. — ISBN 978-1-4402-4706-4
  • Michael T. Standard Catalog of World Coins 1801—1900. — 8-е изд. — Iola: Krause Publications, 2015. — 1294 с. — ISBN 978-1-4402-4524-4
  • Michael T. Standard Catalog of World Coins 1901—2000. — 45-е изд. — Iola: Krause Publications, 2017. — 2384 с. — ISBN 978-1-4402-4797-2

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]