Ական (լեզու)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Աքաներենից)
1rightarrow blue.svg Անվան այլ գործածումների համար տես՝ Ական (այլ կիրառումներ)
Infoboxforlang.png
Ական
Twi, Fante
Երկրներ Գանա Գանա
Կոտ դ'Իվուար Կոտ դ'Իվուար
Շրջաններ Աշանտի, Բրոնգ-Ահաֆո
Լեզվակիրների ընդհանուր թիվը 11 միլիոն (2007)[1]
Դասակարգում
Կատեգորիա Աֆրիկայի լեզուներ
Նիգերո-կոնգոլական լեզուներ
Բոլտա-կոնգոլական լեզուներ
Քվա լեզուներ
Ականական լեզուներ
Գրերի համակարգ լատինատառ
Լեզվի կոդեր
ԳՕՍՏ 7.75–97 ака 027
ISO 639-1 ak
ISO 639-2 aka
ISO/DIS 639-3 aka - ական

abr - աբրոն
bqa - չումբոգլի
fat - ֆանտի
twi - թվի
wss - վասա

Քարտեզ

Ական[2] (թվա-ֆանտի), ականական լեզուներից և ականների լեզուներից մեկն է։ Տարածված է կենտրոնական և հարավային Գանայում, նաև Կոտ դ'Իվուարի արևելքում։ Խոսողների թիվը ավելի քան 7 միլիոն մարդ է (գնահատում, 1995 թ.)։

Ականը պատկանում է քվա լեզուների կենտրոնական խմբի թանո ճյուղին, որտեղ աբրոնի հետ միասին կապված էր ականական ենթախմբի հետ (այդ թվում վասան)։ Ականը իր բարբառով կապված է, բաղկացած Ֆանտիի (մֆանտսե) և թվայի (տվի) բարբառների հետ, որոնք հաճախ համարվում է որպես առանձին լեզուներ։ Վերջինս իր մեջ ներառում է՝ ակվապիմը (իրականում Թվա; ակուպեմ) ակեմ, ասանտե, ասեն, ահաֆոն և դանկիրա քվավու, ֆանտիից՝ աբուրա-ֆանտի, ագոն, անոմաբո-ֆանտի և գոմա բարբառները։

Ըստ Ականի ուղղագրական հանձնաժողովի ականն ունի 20, 000 բառ։ Ադինկրայում կան հին նշան-իդեոգրամներ։

Տիրապետողների թիվը[խմբագրել]

Թվական Տիրապետողները
1995 7, 000, 000
2007 11, 000, 000

Գիրը[խմբագրել]

Այբուբենը հիմնված է լատինական գրերի վրա։ 1978 թ. որոշում ընդհունվեց որ, աքաներենի ուղղագրությունը պետք է ունենա երեք հիմնական բարբառներ (ակվապիմ, աշանտի և ֆանտի) որոնք դեռ օգտագործում են իրենց սեփական գրավոր չափանիշները։

Ականի այբուբենը՝

A a B b D d E e Ɛɛ F f G g H h I i K k L l M m N n O o Ɔɔ P p R r S s T t U u W w Y y

Վիքիպեդիան ականով[խմբագրել]

Վիքիպեդիայի աքաներեն բաժնի առաջին խմբագրումը եղել է 2004 թվականի օգոստոսի 4-ին[3]։ Այսօր՝ 22 Մայիսի 2015-ին Վիքիպեդիայի Աքաներեն բաժինը ունի 294 հոդված։ Գրանցված են 5138 մասնակից, նրանցից 15 կատարել են գոնե մեկ խմբագրում անցած 30 օրվա ընթացքում, իսկ 0 մասնակից ունեն ադմինիստրատորի կարգավիճակ։ Ընդհանուր խմբագրումների թիվը հատում է 18 354-ը։ [4]

Ական խոսակցական բառեր[խմբագրել]

  • Akwaaba/Akɔaba – Բարի գալուստ
  • Aane – Այո/Հա
  • Yiw (Akuapim) - միշտ
  • Yoo - լավ էղավ/լավ
  • Daabi – Ոչ/Չէ
  • Da yie – Բարի գիշեր
  • Me rekɔ da (pronounced mee ko da) -ես գնացի քնելու
  • Ɛ te sεn/Wo ho te sɛn? – Ինչպե՞ս են ձեր գործերը/Ինչպե՞ս ես (Ոնց ես)
  • Me da wo ase – Շնորհակալություն
  • Me pa wo kyɛw – Խնդրում եմ/ներեցեք/Ներողություն եմ խնդրում
  • Dwom/nnwom - Երգ/երգեր կամ երաժշտություն
  • Wo din de sεn? - Ինչ է՞ ձեր անունը
  • Me din de .../Yɛfrɛ me ... - Իմ անունը/Ես քեզ կզանգեմ ...
  • Wadi mfeɛ ahe/sɛn? - Քան՞ի տարեկան է նա
  • Woadi mfeɛ ahe/sɛn? - Քան՞ի տարեկան եք
  • Ɛ wɔ hen? - Որտե՞ղ է նա
  • Me rekɔ - Ես պատրաստվում եմ/Ես գնացի

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. Nationalencyklopedin "Världens 100 största språk 2007" The World's 100 Largest Languages in 2007
  2. Հ. Զ. Պետրոսյան, Ս. Ա. Գալստյան, Թ. Ա. Ղարագուլյան (1975)։ Լեզվաբանական բառարան։ Երևան: Հայկական ՍՍՀ գիտությունների ակադեմիա։ 
  3. Աքաներեն Վիքիպեդիայի առաջին խմբագրումը
  4. Աքաներեն Վիքիպեդիայի վիճակագրությունը

Գրականություն[խմբագրել]

  • Christaller J. A dictionary of the Asante and Fante language called Tshi. Basel, 1881
  • Akrofi C.A., Botchey G.L., Takyi B.K. An English-Akan-Eve-Ga Dictionary. Accra, 1996
  • Kotey P. Twi Dictionary (Twi-English / English-Twi). New York, 1998

Արտաքին հղումներ[խմբագրել]

Wiktfavicon en.svg Ընթերցեք «ական» բառի բացատրությունը հայերեն Վիքիբառարանում։