Արցախի դատական համակարգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Արցախի Հանրապետության դատական համակարգ, Արցախի Հանրապետության տարածքում արդարադատություն իրականացնող պետական իշխանության մասնագիտացված մարմինների համակարգ։ Արցախի Հանրապետության Սահմանադրության և օրենքների համաձայն՝ դատական իշխանությունը իրականացվում է դատարանների միջոցով[1]։ Դատական իշխանությունը պետական իշխանության հատուկ, անկախ մարմիններին՝ դատարաններին պատկանող բացառիկ իրավունքն է հատուկ դատավարական կարգով քննել է իրավական վեճերն օրինակության, մարդու իրավունքների պաշտպանության և վերականգման նպատակով։ Արտակարգ դատարանների ստեղծումը Հանրապետությունում արգելված է[1]։

Արցախի դատարաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արցախի դատարաններն անկախ են[1]։ Դատավորները նշանակվում են ցմահ և պաշտոնավարում են մինչ 65 տարին լրանալը[1]։ Դատավորի լիազորությունները դադարեցվում են միայն Սահմանադրությամբ և օրենքով նախատեսված դեպքերում[1]։

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Արցախի Հանրապետությունում դատական համակարգը ունի հետևյալ կառուցվածքը[1]

Կան նաև օրենքով նախատեսված մասնագիտացված դատարաններ։

Արցախի բարձրագույն դատական մարմին[խմբագրել | խմբագրել կոդը]

Արցախի բարձրագույն դատական մարմինը Գերագույն դատարանն է[1], որը բաղկացած է սահմանադրական և վճռաբեկ պալատներից։ Գերագույն դատարանի նախագահին և մյուս դատավորներին նշանակում է Ազգային Ժողովն՝ հանրապետության նախագահի առաջարկությամբ։ Այն ապահովում է սահմանադրական արդարադատությունը և իր լիազորությունների շրջանակներում վերանայում է ավելի ցածր ատյանների դատարանների որոշումները[1]։ Գերագույն դատարանը ապահովում է Սահմանադրության գերակայությունը և օրենքի հավասար կիրառությունը[1]։

Արցախի Արդարադատության խորհուրդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արցախում գործում է նաև Արդարադատության խորհուրդը, որը կազմված է 5 դատավորից և նախագահի ու Աղգային Ժողովի նշանակած 2-ական իրավաբաններից։ Գերագույն դատարանի նախագահներ են եղել Նիկոլայ Դադայանը (1991-2002), Վլադիմիր Հովսեփյանը (2002-2007), Արարատ Ղանիելյանը (2007-2010), Արամայիս Ավագյանը (2010-2012) և Նարինե Նարիմանյանը (սկսած 2012-ից)[2]։

Արցախի դատախազություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միասնական համակարգ է, որը ղեկավարում է նախագահի առաջադրմամբ Ազգային Ժողովի նշանակած (6 տարի ժամկետով) գլխավոր դատախազը։ Դատախազությունն օրենքով սահմանված դեպքերում ու կարգով հարուցում և իրականացնում է քրեական հետապնդում, դատարանում պաշտպանում է մեղադրանքը, հսկողություն է իրականացնում պատիժների ու հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ և այլն։

Արցախի գլխավոր դատախազներ են եղել Յուրի Սահակյանը (1992-1993), Վլադիմիր Գասպարյանը (1994-1995), Մավրիկ Ղուկասյանը (1995-2006), Արմեն Ջալինյանը (2006-2007), Արշավիր Ղարամյաննը (2007-2014) և Արթուր Մոսիյանը (2014-ի հոկտեմբերի 29-ից)։

Արցախի մարդու իրավունքների պաշտպան[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարդու իրավունքների պաշտպանը (ՄԻՊ) անկախ պաշտոնատար անձ է, որն իրականացնում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց կողմից մարդու և քաղաքացու խախտված իրավունքների վերականգնումն ու ազատությունների պաշտպանությունը։ ՄԻՊ-ն անփոփոխելի է։ Արցախի ՄԻՊ-ն ստեղծվել է 2009-ին։ Արցախի ներկայիս ՄԻՊ-ը Գեղամ Ստեփանյանն է։

Արցախի վերահսկիչ պալատ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերահսկիչ պալատը (ՎՊ) անկախ մարմին է, որը հսկողություն է իրականացնում բյուջետային միջոցների, օտարերկրյա պետություններից և միջազգային կազմակերպություններից ստացված փոխառությունների ու վարկերի, պետական ու համայնքային սեփականության օգտագործման նկատմամբ։ ՎՊ-ի գործունեության ծրագիրը հաստատում է Ազգային ժողովը։ Արցախի վերահսկիչ պալատը ստեղծվել է 2008 թվականին (նախագահ՝ Արմեն Մոսիյան

Պաշտոնավարում[խմբագրել | խմբագրել կոդը]

Նույն անձը չի կարող 2-ից ավելի անգամ անընդմեջ նշանակվել Արցախի գլխավոր դատախազ, ՄԻՊ և ՎՊ նախագահ, իսկ վերջիններս իրենց պաշտոնավարության ընթացքում չեն կարող պաշտոն զբաղեցնել պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում կամ առևտրական կազմակերպություններում, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք՝ բացի գիտական, մանկավարժ, և ստեղծագործ, աշխատանքից։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 «Դատական համակարգը». realkarabakh.com. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 3-ին.
  2. «ԼՂՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՏՄԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՆՔ». minjustnkr.am. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 3-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։