Ավտոմատացված կառավարման համակարգ ագրոարդյունաբերական համալիրում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ավտոմատացված կառավարման համակարգ (ԱԿՀ) ագրոարդյունաբերական համալիրում (ԱԱՀ), մարդ-մեքենա համակարգ, որը նախատեսված է ագրոարդյունաբերական համալիրի ճյուղերը, ենթաճյուղերը, ձեռնարկություններն ու կազմակերպությունները կառավարելու համար՝ տվյալների ինքնաշխատ մշակման հիմքի վրա՝ տնտեսամաթեմատիկական մեթոդների և մոդելների, տեխնիկական միջոցների (մասնավորապես՝ համակարգիչների, կապի միջոցների և այլն) ու ագրոարդյունաբերական համալիրի ավտոմատացված կառավարման համակարգում, որը Հայաստանի Հանրապետության Պետագրոարդի տեղեկատվահաշվողական ապահովման միացյալ համակարգի մաս է։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեղեկությունների հավաքման, հաղորդման և մշակման բոլոր շարժընթացները, լուծումների տարբերակների նախապատրաստումը հիմնականում կատարվում է հաշվողական տեխնիկայի, կարգավարացման, կապի միջոցներով և տվյալների հաղորդմամբ, սակայն վերջնական որոշումն ընդունում է մարդը (ղեկավարը)։ Դրանով ավտոմատացված կառավարման համակարգը տարբերվում է կառավարման ավտոմատացված համակարգից, որը գործում է ինքնավար՝ առանց մարդու մասնակցության՝ տրված ծրագրին համապատասխան։ Այդպիսի համակարգերում մարդը միայն սարքաբերում է տեխնիկական միջոցները (տեխնոլոգիական ավտոմատներ և ավտոմատացված այլ սարքավորումներ), մշակում ու համակարգչում տեղադրում է ծրագրեր և վերացնում համակարգում առաջացած անսարքությունները։

ԱԿՀ-ն գյուղատնտեսության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղատնտեսական արտադրության բոլոր ավտոմատացված կառավարման համակարգերը ստեղծվում են 1 միասնական նախագծով, որով նախատեսվում է հաշվողական տեխնիկայի միջոցների համակողմանի օգտագործմամբ կառավարման շարժընթացի արմատավորման վերափոխում։ Այդպիսի ավտոմատացված կառավարման համակարգերը ստեղծվում են կառավարման ավանդական մեթոդների և միջոցների սահմանափակ հնարավորությունների հետևանքով կիրառություն չգտած բոլոր տեսակի պաշարների օգտագործումնին տենսիվացնելու, պահուստները մոբիլիզաց նելու միջոցով, տնտեսական և արտադրատնտեսական գործունեության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով։ Գյուղատնտեսական արտադրության ավտոմատացված կառավարման համակարգն բաղկացած է կառավարման տարբեր մակարդակներից՝ հանրապետական, մարզային, շրջանային, ձեռնարկության և կազմակերպության, տեխնոլոգիական շարժընթացների ավտոմատացված կառավարման համակարգերից, որոնք, իրենց հերթին, կազմված են գործառնվում են համակարգերից՝ կանխատեսման և հեռանկարային պլանավորման (ԿՀՊ), տեխնիկատնտեսական պլանավորման (ՏՏՊ), օպերատիվ կառավարման (ՕԿ), ֆինանսների հաշվապահական հաշվառման ու հաշվետվության կառավարման, կապիտալներդրումների կառավարման, նյութատեխնիկական մատակարարման կառավարման, նորմերի և նորմատիվների գիտատեխնիկական տեղեկությունների ստեղծման ու կիրառման և այլ ենթահամակարգերից։

Գործառույթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղատնտեսական տեխնիկայի հենքը մասնագետների ավտոմատացված աշխատատեղերի (ԱԱ) և հաշվողական կենտրոնների (ՀԿ) ցանցն է, որը Հայաստանի Հանրապետության ագրոարդիձեռնարկություններն ու կազմակերպություններն սպասարկում է ըստ միջճյուղային և տարածքային հայտանիշների։ ավտոմատացված կառավարման համակարգում ընդգրկված գյուղատնտեսական ձեռնարկությունները հանդերձվում են ավտոմատացված աշխատատեղերի անհատական համակարգիչներով և շրջանային ագրոարդյունաբերական միավորման հաշվողական կենտրոնի հետ միավորված են տեղային ցանցում։ Մասնագետների աշխատատեղերում ներդրվում է առանց թղթի կառավարման տեխնոլոգիա։ Շրջանային ագրոարդյունաբերական միավորման հաշվողական կենտրոնների մարզային, շրջանային և այլ հաշվողական կենտրոնների ցանցում կատարում է ծայրային հանգույցի դեր։ Կառավարման ապարատի բոլոր մակարդակներում ստեղծվում են մասնագետների ավտոմատացված աշխատատեղեր, որոնք մտնում են տեղեկությունների երկկողմ փոխանակման տեղային ցանցերի մեջ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։