Ավելացված արժեքի հարկ
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ավելացված արժեքի հարկը կամ ԱԱՀ-ն անուղղակի հարկ է, որը գանձվում է ապրանքների ներմուծման դեպքում, մատակարարի կողմից մատակարարվող ապրանքների և մատուցվող ծառայությունների դիմաց և վերականգնվում է գնորդի կողմից առևտրային շղթայի յուրաքանչյուր էտապում մինչև վերջնական սպառողը: Ապրանքների մատակարարումից կամ ծառայությունների մատուցումից հաշվարկված և դրանց ձեռք բերման դիմաց մատակարարներին (ապրանքների ներմուծման դեպքում՝ մաքսային մարմիններին) վճարած ԱԱՀ-ի գումարների տարբերությունը փոխանցվում է պետական բյուջե սահմանված ժամկետում:
ԱԱՀ վճարողներ [խմբագրել]
ԱԱՀ վճարողներներն են Ցանկացած անձ (ֆիզիկական, իրավաբանական և այլն), որն իրականացնում է տնտեսական գործունեություն, համարվում է ԱԱՀ վճարող: Գոյություն ունեն մի քանի բացառություններ`
- եթե անձն ընտրություն է կատարել անցնել պարզեցված հարկի ռեժիմին,
- եթե անձի գործունեությունը հարկվում է հաստատագրված վճարի ռեժիմով,
- եթե քաղաքացին տնտեսական գործունեությունից ստանում է տարեկան 3 միլիոն դրամից պակաս հասույթ,
- եթե քաղաքացին համարվում է վարձու աշխատող