Ավազի լոգանքներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ավազի լոգանքներ, ջերմային բուժիչ պրոցեդուրա տաք ավազի կիրառմամբ։ Ծովափնյա առողջարաններում օգտագործվում է արևի ճառագայթներով տաքացած ավազը։ Ոչ ծովափնյա վայրերում ավազը տաքացվում է արհեստականորեն։ Առավոտյան ժամը 11– 12-ին հիվանդը մերկ պառկում է և մարմինը ծածկում տաք (45—55°) ավազով՝ գլուխը պաշտպանելով արևից։ Տևողությունը՝ 25—60 րոպե։ Բուժման կուրսը՝ 10—15 լոգանք։ Ավազի լոգանքները ունեն ցավազրկող ազդեցություն, բարձրացնում են մարմնի ջերմաստիճանը, ուժեղացնում քրտնարտադրությունը։ Ավազի լոգանքները ցուցված են նյութափոխանակության խանգարումների, նյարդաբորբերի, հոդերի, փոքր կոնքի օրգանների քրոնիկական բորբոքային հիվանդությունների, ռախիտի և այլնի ժամանակ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 602