Ավազակների թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ավազակների թանգարան
Տեսակթանգարան
Երկիր Իսպանիա[1]
ՏեղագրությունԷլ Բորխե[1]
Ղեկավարության նստավայրԷլ Բորխե, Մալագա, Անդալուզիա, Իսպանիա
ՀասցեCarretera Cútar - El Borge S/N[1]29718[1]
Հիմնադրվել է1995
Կայքmuseobandolero.com
Քարտեզ
Քարտեզ

Ավազակների թանգարան, նաև՝ բանդիտների թանգարան (իսպ.՝ Museo del Bandolero), պատմական թանգարան Իսպանիայի Անդալուզիա ինքնավար համայնքի Մալագա պրովինցիայի Ռոնդա քաղաքում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսպանիայում ավազակության սոցիալական ֆենոմենին նվիրված միակ թանգարանը տեղակայված է 19-րդ դարի փոքրիկ շենքի հինգ ցուցասրահներում։ Թանգարանի ցուցադրությունը, որում առկա է 1316 առարկա, պատմում է ռոմանտիկ լեգենդներով պարուրված անդալուզցի ավազակների մասին, որոնք լեռներում թալանում էին ճանապարհորդներին և այնտեղ էլ թաքնվում իշխանությունների հալածանքներից։ Ամեն տարի Ավազակների թանգարան, որը բացվել է 1995 թվականի մայիսին, այցելում է միջինը 51 հազար մարդ[2]։

Թանգարանի ցուցադրությունը մանրամասնորեն պատմում է ավազակների (բանդոլերոյի) կյանքի և պետության կողմից նրանց բռնելու ջանքերի մասին՝ վավերական անձնական փաստաթղթերի, լուսանկարների, նկարների, տեղանքի քարտեզների, հագուստի, զենքի և առօրյա կյանքի վերարտադրված տեսարանների հիման վրա։ Թանգարանն ունի նաև ընդարձակ գրադարան, որը բաղկացած է 495 հատորից, ներառյալ հինավուրցները, որոնց հեղինակները ապրել են նշված ժամանակահատվածում[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Bibliotecas y Centros de Documentación de Andalucía
  2. Ruralsierrasol.es. «Museo del Bandolero en Ronda». ruralsierrasol.es (իսպաներեն). Վերցված է 2021 թ․ մայիսի 18-ին.
  3. «Andalusia: From Cártama to Ronda». Any Excuse to Travel (բրիտանական անգլերեն). 2018 թ․ հուլիսի 5. Վերցված է 2021 թ․ մայիսի 18-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]