Աստարոտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Աստարոտ, ըստ արևմտյան հավատալիքների` ամենաբարձրաստիճան դևերից մեկն է դժոխքի հիերարխիայում։ Որոշ հետազոտողների կարծիքով Աստարոտ անունը Աստարտե աստվածուհու անվան խեղաթյուրման արդյունքն է, որն առաջացել է հեթանոսական աստվածուհու կերպարի սատանայացման արդյունքում[1]։

Տեսք[խմբագրել | խմբագրել կոդը]

Astaroth

Աստարոտի արտաքինի ամենամանրամասն նկարագրությունը առկա է «Լեմեգետոնում», որտեղ դևը նկարագրվում է որպես տգեղ հրեշտակ նստած դժոխքի վիշապի վրա, աջ ձեռքում իժ բռնած, որը զզվելի և վնասակար շնչառություն ունի։ Այլ նկարագրություններում, կցված Աստարոտի արտաքինին, նա ներկայացված է, որպես նիհար մերկ տղամարդ` վիշապի թևերով, փետրածածկ թևերով և ոտքերով, ով որպես հավելում նաև թռչնի թևեր ուներ։ Նրա գլուխը զարդարում է թագը, ձախ ձեռքում գալարվող օձ է, և Աստարոտը միշտ հայտվում է մի գայլանման կենդանի հեծած, որը սողունի պոչ ունի։  

Պապուսը իր «Գործնական կախարդանք» գրքում ներկայացնում է, որպես անտրոպոմորֆ (антропоморф)` ավանակի գլխով, ով կրում էր շրջված գիրք, որի վրա գրված էին «Liber Scientia» և Մերկուրիի նշանը։ Հավանական է, որ գրքի վրա գրվածը ուղորդում է դեպի Ջոն Դիի «Liber Scientiæ, Auxillii et Victoriæ Terrestris» («Գիրք իմացության, օգնության և երկրային հաղթանակների»), բայց Scientiæ բառում ուղղագրական սխալ կա[2]։

«Իրական գրիմուառի» համաձայն Աստարոտը ներկայանում է մարդկային կերպարանքով` սև և սպիտակ երանգների մեջ հագնված։ Բացի այդ, Աստարոտին հաճախ են ներկայացրել մարդկային կերպարանքով։

Պաշտոնը դևերի հիերարխիայում[խմբագրել | խմբագրել կոդը]

Աստարոտի նշանը
Astaroth Seal
  • «Աբրամելիքի սուրբ կախարդանքում» Աստարոտը հանդիսանում է  դժոխքի 8 իշխաններից մեկը, ովքեր ենթարկվում են 4 բարձրագույն չար ոգիներին` Լյուցիֆերին, Լեվիաֆանին, Սատանային և Բելիալին։ Նրան են ենթարկվում 32 ոգիներ, ինչպես նաև 53 ոգի ենթարկվում են իրեն և Ասմոդեուսին։
  • «Լեմեգետոնում» Աստարոտը հզորագույն և ուժեղ դուքս է, ով տալիս է «իրական պատասխաններ, վերաբերվող անցյալին, ներկային և ապագային»։ Ինչպես նաև «նա կպատմի ոգիների ընկնելու և սեփական անկման մասին» և կարող է սովորեցնել մարդկանց բոլոր ազատ գիտությունները։ Նրա կառավարման տակ են ոգիների 40 լեգեոններ։
  • Աստարոտը Մերկուրի մոլորակի դևն է։ Նրան ընդդիմանում է Սողոմոնի կնիքը, որի շուրջ գրված է Յագվե բառը և Ռաֆայել հրեշտակի անունը։ Աստարոտը 4-րդն է 10 սատանայապետերից։
  • «De Praestigius Daemonum» հիերարխիայում Աստարոտը դժոխքի գլխավոր գանձապետն է։
  • Ըստ Բարրետի դասակարգման Աստարոտը 8-րդ աստիճանի դևերի իշխան է` «դարախազների և լրտեսների»։
  • Ըստ «Իրանան գրիմուառի» Աստարոտը մտնում է բարձրագույն ոգիների եռյակի մեջ` Լյուցիֆերի և Վեելզեվուլի կողքին և կառավարում է Ամերիկան։
  • Աստարոտը միջավայրի դևն է։ Նրան կանչում են կախարդական շրջանի միջոցով գիշերվա ժամը 10-11-ի շրջանում` թագավորի և այլ բարձրաստիճան դևերի լավ վերաբերմունքը։
  • Բժիշկ Ֆաուստի մասին ժողովրդական գրքում Աստարոտը ընդգրկված է դժոխքի գլխավոր ոգիների ցանկում, ովքեր այցելել են անվանի կախարդին իր իսկ խնդրանքով[1]։

Լեգենդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աստարոտը դև է, ով հաճախ է մասնակցել դիվահարությունների համաճարակներին։ 1563-1566 թթ.նա այլ դևերի հետ մտավ Նիկոլ Օբրիի մեջ, որից դուրս եկավ էկզորսիզմից հետո խոզի կերպարանք առած։ Աստարոտի և Ասմոդեուսին (որպես բղջախոհության դևեր) կանչել են Լյուդովիկոս 14-րդի սիրուհին Մադամ դե Մոնտեսպանը և վանահայր Գիբուրգը` դևերին երեխա զոհաբերելու[3]։

Ըստ այլ աղբյուրների, Աստարոտը մարդկանց սովորեցնում է ճշգրիտ գիտություններին, արհեստներին, կարող է մարդկանց դարձնել անտեսանելի, հասցնում է մարդկանց թաքնված գանձերին և պատասխանում է իրեն տրված ցանկացած հարցերին։ Ինչպես նաև տալիս է մահկանացուներին օձերին կառավարելու ունակություն։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Анастасия, Александрова. «Мифологическая энциклопедия: Демонология: Астарот - ASTAROT». myfhology.info. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 20-ին.
  2. «Ди, Джон» (ռուսերեն). 2017 թ․ հունիսի 16. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  3. «Монтеспан, Франсуаза-Атенаис де» (ռուսերեն). 2017 թ․ հունիսի 15. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)