Առաքել (մանրանկարիչ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Առաքել (այլ կիրառումներ)
Առաքել
Ծնվել էանհայտ[1]
Վախճանվել էանհայտ[1]
Ազգությունհայ
Մասնագիտությունմանրանկարիչ
Էջ Մատենադարանի № 7741 ձեռագրից

'Առաքել (ծն. և մահ. թթ. անհտ.), XIV դարի հայ մանրանկարիչ։ Ստեղծագործել է Սուրխաթում, Կաֆայում (Ղրիմ)։ 1347-ին և 1356-ին նկարազարդել է երկու Ճաշոց (Երուսաղեմի մատենադարան, ձեռ. № 22, Երևանի Մատենադարան, ձեռ. № 7408)։ Նրան են վերագրվում նաև 1360-ի՝ Կաֆայում ծաղկված Ճաշոցի և Կոքսուում (Կաւքսու) ընդօրինակված XIV դ. ժողովածուի (Մատենադարան, №№ 7741, 8029) մանրանկարները։ Առաքելի արվեստին բնորոշ է գույների արտասովոր հագեցվածությունը, հատկապես շեշտված է մուգ կապույտի և մանուշակագույնի համադրությունը, որը ոսկու ժլատ օգտագործման միջոցով գունաշարին հաղորդում է հնչեղություն։ Հավասարապես տիրապետել է թե՛ երփնագրին և թե՛ գծանկարին։ Նա Ղրիմի այն լավագույն վարպետներից է, որ շարունակել է հայ մանրանկարչության ավանդույթները՝ մասնակիորեն կիրառելով նաև Ղրիմում հաստատված մյուս ժողովուրդների գեղանկարչության նվաճումները։ Առաքելի արվեստը խորապես ազգային է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կորխմազյան Է․, Ղրիմի հայ մանրանկարիչ Առաքելը, «ԲՄ», 1962, № 6։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 532