Առաջին փոխվարչապետ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ըստ ՀՀ կառավարության կառուցվածքի և գործունեության մասին ՀՀ օրենքի՝ Կառավարությունը կազմված է վարչապետից, առաջին փոխվարչապետից, երկու փոխվարչապետներից և նախարարներից։ Ըստ օրենքի վարչապետը սահմանում է իր բացակայության ժամանակ առաջին փոխվարչապետի կողմից վարչապետին փոխարինելու կարգը, այդ թվում` վարչապետին փոխարինող առաջին փոխվարչապետի լիազորությունների ծավալը։ Այդ կարգով պետք է սահմանվի նաև վարչապետի կողմից իր լիազորությունների կատարման անհնարինության դեպքում առաջին փոխվարչապետի կողմից վարչապետին փոխարինելու կարգը[1]։

Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի ապրիլի 21-ի՝ «Վարչապետի բացակայության և լիազորությունների կատարման անհնարինության դեպքերում վարչապետին փոխարինելու կարգը սահմանելու մասին» N 412-Լ որոշման համաձայն՝ վարչապետի լիազորությունների կատարման անհնարինության դեպքում վարչապետին փոխարինում է առաջին փոխվարչապետը[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Իրավական տեղեկատվական կենտրոն».
  2. «e-gov.am». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 23-ին.