Առաջին հրաձգային գումարտակ (Շահումյանի պաշտպանական շրջան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Առաջին հրաձգային գումարտակ (այլ կիրառումներ)

Առաջին հրաձգային գումարտակ, Շահումյանի պաշտպանական շրջանի ստորաբաժանում։ Կազմավորվել է 1993 թվականի մարտին՝ մինչ այդ գործող դիվերսիոն-հետախուզական խմբի հիմքի վրա։

1993-1994 թվականներին մասնակցել է Մարտակերտի (Քաչալ սար, Տոնաշեն, Գետինգոմեր, Դաստագիր, Մատաղիս, Եղակեր, Գյոյթափա), Շահումյանի (Գյուլիստան) շրջանների ինքնապաշտպանական ու ազատագրական մարտերին։

Հրամանատար՝ Վ․ Գզիրյան։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։