Անտառային պետական մոնիթորինգի կենտրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Անտառային պետական մոնիթորինգի կենտրոն Հայաստանի Հանրապետության Գյուղատնտեսության նախարարություն, կազմակերպվել է 2005 թվականին[1]։

Նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մասնակցում է անտառների և անտառային հողերի վիճակի ու դրա բացասական ներգործության և հետևանքների մոնիթորինգի կազմակերպման, պետական քաղաքականության մշակման ու ռազմավարության, դրանց կենսագործման պետական, ինչպես նաև միջազգային համատեղ ծրագրերի մշակման և իրականացման, տեղեկատվության փոխանակման համաշխարհային ու տարածաշրջանային միասնական համակարգերի ձևավորման և զարգացման աշխատանքներին։ Իրականացնում է անտառների և անտառային հողերի վրա տարբեր տեսակի ներգործությունների ու դրանց հետևանքների, ինչպես նաև ապօրինի հատումների, բնափայտի տեղափոխման, իրացման և այլ բացասական գործողությունների կանխարգելման նպատակով դիտարկումներ, գնահատումներ և կանխատեսումներ, ապահովում է տվյալների հավաքագրման, պահպանման, մշակման, վերլուծության ու տարածման աշխատանքները, ստացված տեղեկատվության հավաստիության մակարդակը, ապօրինի հատումների, բնափայտի տեղափոխման, իրացման և այլ բացասական գործողությունների կանխման, ինչպես նաև այդ երևույթների դեմ պայքարի արդյունավետության բարձրացման նպատակով աշխատանքների թափանցիկությունը, մշակում, կազմում և տարածում է անտառների վրա ներգործությունների վերաբերյալ կարճաժամկետ ու երկարաժամկետ կանխատեսումներ տեղեկագրերի, բուկլետների և տեղեկատվական այլ միջոցների տեսքով են։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «ՀՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ». Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 13-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։