Անսարքության մոդել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Անսարքության մոդելը դա արտադրության կամ աշխատանքի ընթացքում սխալ աշխատող սարքավորման ինժեներական մոդելն է։ Հենվելով անսարքության մոդելի վրա՝ նախագծողը կամ օգտագործողը հնարավորություն ունի կանխատեսելու համապատասխան անսարքության հետևանքները։ Անսարքության մոդելները հնարավոր է կիրառել ճարտարագիտության գրեթե բոլոր ճյուղերում։

Տարրական անսարքության մոդելներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվային սխեմաններում տարրական անսարքության մոդելներն են[1]՝

  • մնայուն անսարքության մոդել՝ երբ ազդանշանի արժեքը կամ փականի վիճակը մնում են կայուն 0 կամ 1, անկախ սխեմայի մուտքային արժեքներից։
  • կամրջվող անսարքության մոդել՝ երբ երկու ազդանշաններ միանում են իրար սխեմայի նախագծին հակառակ։ Տարբեր սխեմաների տրամաբանությունից ելնելով այդ միացումը կարող է դրսևորվել որպես տրամաբանական Եւ-կապ կամ տրամաբանական Կամ-կապ։ Տեսականորեն հնարավոր անսարքությունների քանակն է O(n^2), այդ պատճառով նպատակահարմար է անսարքության մոդելի շրջանակներում դիտարկել միայն կից, հարևան ազդանշանները։
  • տրանզիստորների անսարքության մոդել։ Այս մոդելը օգտագործվում է ԿՄՕԿ (Կոմպլիմենտար մետաղ-օքսիդ կիսահաղորդիչ) փականներում անսարքությունները նկարագրելիս։ Տրանզիստորի մակարդակի անսարքություններ են՝ մնայուն-բաց և մնայուն-փակ։ Մնայուն-փակ անսարքության ժամանակ տրանզիստորը հաղորդում է հոսանք, իսկ մնայուն-բաց անսարքության ժամանակ տրանզիստորը հոսանք չի հաղոևդում։
  • բաց անսարքության մոդել։ Այս դեպքում լարը կտրված է, և մեկ կամ մի քանի մուտքային ազդանշաններ անջատված են սխեմայի ելքից։ Այս դեպքում սխեմայի տրամաբանությունը հնարավոր է փոխվի ինչպես կամրջվող անսարքության դեպքում։
  • ուշացման անսարքության մոդել։ Այս անսարքությունը պայմանավորված է կանխատեսված ժամանակից ուշ (հազվագյուտ դեպքերում ավելի շուտ) սխեմայի ելքերին ազդանշանների ստացումով։

Ենթադրություններ անսարքությունների վերաբերյալ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անսարքության մոդելը հենվում է հետևյալ ենթադրություններից մեկի վրա՝

  • ենթադրություն միակ անսարքության մասին։ Սխեմայում առկա է միայն մեկ անսարքություն։ Եթե մոդելում n ուղիների համար սահմանենք k տիպի հնարավոր անսարքություն, ապա անսարքությունների ընդհանուր քանակը կլինի k*n։
  • ենթադրություն բազմաթիվ անսարքությունների մասին։ Սխեմայում առկա են մեկից շատ անսարքություններ։

Անսարքությունների ցուցակի կրճատում[խմբագրել | խմբագրել կոդը]

Անսարքությունների ցուցակի կրճատումը նպատակ է հետապնդում նվազեցնելու սխեմայի վրա կիրառվող ստուգումների քանակը ։ Գոյություն ունի անսարքությունների ցուցակի կրճատման երեք հիմնական եղանակ։

Համարժեքության դասեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Անսարքությունների համարժեքության օրինակ

Հնարավոր է որ երկու կամ ավելի անսարքություն սխեմայի միևնույն մուտքային տվյալների դեպքում իրենց համարժեք դրսևորեն։ Այս դեպքում բավարար է դիտարկել սխեմայում համարժեք անսարքություններից միայն մեկի առկայությունը։

Նկարում պատկերված կարմիր անսարքությունները կարելի է անտեսել դիտարկելով իրենց համարժեք, սլաքով մատնանշված անսարքությունները։

Դոմինանտ անսարքության օրինակ

Դոմինանտության հիման վրա[խմբագրել | խմբագրել կոդը]

F անսարքությունը դոմինանտ է F'-ի նկատմամբ, եթե F'-ը հայտնաբերող բոլոր թեստերը հայտնաբերում են F[2]։

Ֆունկցիոնալության հիման վրա[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկու անսարքություններ ֆունկցիոնալ համարժեք են, եթե իրացնում են միևնույն անսարք ֆունկցիան։ Այլ կերպ, երկու անսարքություններ ֆունկցիոնալ համարժեք են, եթե հնարավոր չէ նրանց տարբերել սխեմայի ելքային տվյալներով միևնույն մուտքային տվյալների դեպքում։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. VLSI Test Principles and Architectures: Design for Testability. 07 Jul 2006. էջ 19. {{cite book}}: |first= missing |last= (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  2. «Fault Modeling» (PDF). University of Michigan.