Անասնաբուժասանիտարիայի, սննդամթերքի անվտանգության և բուսասանիտարիայի ոլորտի ծառայությունների կենտրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Անասնաբուժասանիտարիայի, սննդամթերքի անվտանգության և բուսասանիտարիայի ոլորտի ծառայությունների կենտրոն։

Հիմնադրում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենտրոնը հիմնադրվել է 2011 թվականին «Բույսերի կարանտինի և բույսերի պաշտպանության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության հիմքի վրա[1]։ Իրականացնում է բույսերի պաշտպանության և կարանտինի, անասնաբուժական և անասնաբուծական բնագավառների պետական ծրագրեր, բույսերի վնասակար օրգանիզմների մոնիթորինգ, անասնահամաճարակային, կենդանիների կարանտինային հիվանդությունների կարանտինային միջոցառումներ, սննդամթերքի, կենդանական ծագման հումքի, կերերի, լրակերերի, կերային խառնուրդների և հավելումների, անասնաբուժական դեղամիջոցների, բույսերի, բուսասանիտարական արտադրանքի, այլ առարկաների ոչնչացում կամ տեխնիկական օգտահանում, մարդու և կենդանիների համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների կանխարգելում ու վերացում, օտարերկրյա պետություններից կենդանիների կարանտինային, հատուկ վտանգավոր ու պարտադիր ծանուցման վարակիչ հիվանդությունների ներթափանցման կանխարգելում, գյուղատնտեսական կենդանիներ հաշվառում, համարակալում և այլն։ Կենտրոնին վերապահված է նաև ձեռնարկատիրական գործունեության որոշ տեսակների իրավունք։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։