Անասնաբուժական տեղամաս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Անասնաբուժական տեղամաս, անասնաբուժական ծառայության հիմնարկ։ Սպասարկում է մի քանի տնտեսությունների և բնակավայրերի անասնապահությանը։ Անասնաբուժական տեղամասի նպատակն է արմատավորել զոոհիգիենիկ, անասնաբուժա–սանիտարական կանոնները, անցկացնել կանխարգելիչ, հակահամաճարակային, բուժական միջոցառումներ, կատարել կենդանիների նախասպանդային զննում, կենդանիներից ստացված սննդամթերքների անասնաբուժա–սանիտարական փորձազննություն ևն։ Տիպային անասնաբուժական տեղամաս ունի մանեժ, դեղատուն, ախտահանիչ նյութերի ու կենսաբանական պատրաստուկների պահեստ, կենսաջերմային հորեր, մեկուսարան և այլն։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 368