Ամբողջովին Նոր Մտածելակերպ (գիրք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ամբողջովին Նոր Մտածելակերպ
հեղինակ Դենիել Փինք
Բնօրինակ անվանում A Whole New Mind: Why Right-brainers Will Rule the Future
Երկիր ԱՄՆ
Լեզու անգլերեն
Թեմա(ներ) բիզնես
հրատարակման օր 2005
Էջեր 288

Ամբողջովին Նոր Մտածելակերպ․ ինչու են աջակողմյան մտածելակերպով մարդիկ իշխելու ապագայում․ Դենիել Փինքի գիրքն է, որտեղ հեղինակը պնդում է, որ համաշխարհային մասշտաբով բիզնեսի ապագան պատկանում է աջակողմյան մտածելակերպ ունեցող մարդկանց (կապված է ուղեղի ձախ կիսագնդին տրամաբանական, իսկ աջին՝ ստեղծագործական բնութագրիչներ վերագրելու հետ։ Lateralization of brain function(անգլերեն)

Հիմնական գաղափարներ[խմբագրել]

Պատմական տեսանկյունից գրքում առանձնացվում են չորս հիմնական ժամանակաշրջաններ․

  1. Գյուղատնտեսական (ֆերմերներ)
  2. Արդյունաբերական (գործարանների աշխատողներ)
  3. Տեղեկատվական (գիտելիքահենք աշխատողներ)
  4. Կոնցեպտուալ (ստեղծագործողներ)

Չորրորդ շրջանի համար Փինքը ուշադրություն է հրավիրում, թե ինչպես կարող են գործարարները հաջողության հասնել։

Փինքը առանձնացնում է բիզնեսի և տնտեսության ապագային ուղղված 3 միտումներ․

  1. առատություն․ սպառողները չափազանց շատ ընտրանքներ ունեն՝ ոչինչ սուղ չէ
  2. Ասիա․ հնարավոր ամեն ինչ աութսորս է արվում (outsourcing)
  3. ավտոմատացում․ համակարգչայնացում, ռոբոտներ, տեխնոլոգիա, գործընթացներ

Փինքը նկատում է, որ վերոնշյալ միտումները կարևոր հարցեր են առաջ բերում ցանկացած բիզնեսի հաջողության համար․

  • Կարո՞ղ է համակարգիչն այդ աշխատանքն ավելի արագ կատարել
  • Արդյո՞ք այն, ինչ դուք առաջարկում եք, պահանջված է առատության շրջանում
  • Կարո՞ղ է որևէ մեկն ավելի էժան կատարել այդ ամենը


Նշված հարցերի պարագայում մրցունակ տարբերությունը ստեղծագործականությունն է, որի համար անհրաժեշտ է․

  1. Դիզայն․ անցում ապրանքի բուն գործառույթից անդին՝ ներգրավելու զգացողությունները
  2. Պատմություն․ ամենակարևորն է՝ ապրանքի / ծառայության օգտին փաստարկները լրացնել գրավիչ պատմությամբ
  3. Սիմֆոնիա․ տեսնել մեծ պատկերը
  4. Էմպատիա․ գրավել զգացմունքները
  5. Խաղ․ հումոր և թեթևություն բերել բիզնեսին ու ապրանքներին
  6. Իմաստ․ անհրաժեշտ է նպատակ ունենալ

Արձագանքներ[խմբագրել]

  • Թարգմանված է 20 լեզուներով։
  • Երկար ժամանակ գտնվել է Նյու Յորք Թայմզ և ԲիզնեսՎիք պարբերականների բեսթսելերների ցուցակում։
  • Հրատարակման տարվա լավագույն բիզնես գիրք է ճանաչվել Ստրատեգիա + Բիզնես, Մայամի Հերալդ, 800-CEO-READ, և Ֆասթ Քամփընի ամսագիր պարբերականների կողմից։

Գիրքը հանդիսանում է ստեղծագործականության և ինովացիայի՝ բիզնես արժեքի աղբյուր ընդունվելու ընդհանուր միտման դրսևորում։

Տես նաև[խմբագրել]

Հրատարակություններ[խմբագրել]

Արտաքին հղումներ[խմբագրել]